Օրերս Boulevard Plaza բիզնես-կենտրոնի երկրորդ հարկում, որը գտնվում է Արամի 64 հասցեում, պաշտոնապես առաջին անգամ Հայաստանում իր դռները բացեց By Lili ապրանքանիշի showroom-ը, որտեղ ներկայացված է հայկական արմատներով ռուս դիզայներ Լիլի Շահումյանի կոշիկների, պայուսակների և աքսեսուարների 2016 գարուն-ամառ նոր հավաքածուն: By Lili դիզայնի,էսքիզների ինչպես նաև տեխնոլոգիական մշակումների, փորձարարական նմուշների և ֆորմաների հեղինակը Լիլի Շահումյանն է։
By Lili պայուսակները և կոշիկները զարդարված են սպիտակ բյուրեղներով, որոնք դիզայների յուրօրինակ այցեքարտ են և խորհրդանշում են նրա հատուկ վերաբերմունքն իր հաճախորդների նկատմամբ:
By Lili կոշիկների և պայուսակների համար օգտագործվում է միայն հատընտիր որակի կաշի՝ մշակված բնական ներկանյութերով։ Ահա թե ինչու, թե՛ կոշիկները, թե՛ պայուսակները չափազանց նուրբ են և թեթև:
Պետք է նշել, որ ներբանները ջրակայուն են, էլաստիկ և օգտագործման ժամանակ չեն կորցնում նախնական ձևը:
Յուրաքանչյուր նոր մոդելի համար մշակվում է հատուկ կաղապար, որի շնորհիվ կոշիկը դառնում է շատ հարմարավետ։
Պայուսակների աստառը հատուկ գործվածք է՝ մշակված ըստ նշանակության. պատված է դիզայների հեղինակային նախշազարդով:
Առանձնակի ուրախությամբ պետք է նշել, որ հավաքածուն, որն այսօր ներկայացված է սրահում, ստեղծվել է հատուկ երևանյան գնորդների համար, հեղինակի կողմից ընդգծված ժամանակակից ակտուալ տրենդներով՝ վարդագույն ինչպես մեր քաղաքը, երնկագույն ինչպես երկինքը, վառ ու ինքնատիպ ինչպես երևանյան գեղեցկուհիները: Հավաքածուն ստեղծված է կապսուլային սկզբունքով. բոլոր մոդելները մեկ կամ երկու օրինակով են, ինչի շնորհիվ դուք հնարավորություն ունեք լինել յուրահատուկ և պատվիրել ձեր անվան դաջվածքը՝ ընտրված մոդելի վրա:
By Lili կոշիկների ու աքսեսուարների տեսականին կբավարարի ամենանրբաճաշակ ու բծախնդիր յուրաքանչյուր գնորդի պահանջները:
Ի դեպ խանութ-սրահի ձևավորումը նույնպես իր ճաշակով ու գեղեցկությամբ գրավում ու հաճույք է պատճառում այցելուներին:
Շտապե՛ք Բուլվար Պլազա երկրորդ հարկում գտնվող By Lili boutique-ը, գնեք և վայելեք այդ համարավետ, ճկուն, շնչող, բարձրորակ ապրանքանիշը: By Lili. վառ լինելն այնքա՜ն հեշտ է:
Հեռ.՝ 091 157 808
{gallery height=115 crop=1 maxcount=155}shopping/bylili{/gallery}