Երեկ Sinatra ռեստորանում տեղի ունեցավ The Muse նորաձևության տան հիմնադիր Մանե Խաչատրյանի և Fashion Drug-ի հիմնադիր Անահիտ Ղազարյանի դիզայնով պատրաստված աքսեսուարների ցուցադրություն-վաճառքը: Կանանց միամսյակին նվիրված խաղարկության ընթացքում հյուրերը ստացան Fashion Drug-ի կողմից ներկայացված գեղեցիկ և յուրօրինակ աքսեսուարներ և Մանե Խաչատրյանի կողմից կարված հագուստ, որը կձևավորվի հենց մասնակցի ցանկությամբ: Հյուրերը հնարավորություն ունեցան գնահատել 100 զգեստներ՝ կարված Մանե Խաչատրյանի կողմից և 200 աքսեսուարներ Անահիտ Ղազարյանից: Երեկոն ընթանում էր դաշնամուրի գեղեցիկ երաժշտության ներքո, իսկ հյուրերի սպասվածից շատ լինելու փաստը վկայում էր միջոցառման հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության մասին: Նմանատիպ միջոցառումների շարքը շարունակական բնույթ կկրի The Muse-ի և Fashion Drug-ի հետ համատեղ:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/sinatra{/gallery}