Gianfranco FERRE ապրանքանիշն ունի 36 տարվա պատմություն: Իտալացի դիզայներ Ջանֆրանկո Ֆերրեն իր բրենդի ներքո առաջին հավաքածուն ներկայացրել է 1978 թ.-ին: 1982թ.-ին դիզայները ստեղծել է առաջին հավաքածուն տղամարդկանց համար, 1982թ.-ին՝ իր առաջին բույրը, իսկ 1984թ.-ին ներկայացրել Houte Couture շարքը: 1989թ.-ին DIOR նորաձևության տունն առաջարկում է Ջանֆրանկո Ֆերրեին Կրեատիվ տնօրենի պաշտոնը, որն 8 տարի կատարելապես զբաղեցնելով դիզայները շարունակում է զարգացնել իր իսկ բրենդը: Ֆերրեին նորաձևության աշխարհում համարում են իտալական նորաձևության ճարտարապետ: Սպիտակ վերնաշապիկը դարձել է Gianfranco Ferre-ի խորհրդանիշ՝ ընդգծելով իր անձնական ոճը:
Gianfranco FERRE խանութ-սրահը Հայաստանում, որպես բրենդի պաշտոնական ներկայացուցիչը, գործում է 12.12.12-ից Նալբանդյան 32 հասցեում:
Խանութ-սրահը համալրվել է նոր գարուն-ամառ տեսականիով, որտեղ նրբաճաշակ հայուհիների fashion look-ը ամբողջական կդառնա Gianfranco FERRE-ի տրենդային մոդելների շնորհիվ:
Խանութ-սրահն առաջարկում է կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ, ինչպես նաև հետաքրքիր աքսեսուարներ:
Նշենք նաև, որ գործում են հատուկ զեղչեր աշուն-ձմեռ հավաքածուի համար: