Վստահ եմ կա մի մանրուք , որը բոլորդ նկատած կլինեք. կան բրենդեր , որոնք որ մենք հեռվից ենք ճանաչում, առանց մոտենալու , առանց պիտակի վրա տվյալ բրենդի անունը կարդալու: Վստահաբար Kira Plastinina բրենդը կարելի է հենց այդպիսինը համարել, քանի որ բրենդի համանուն ստեղծողն ինքը գեղեցիկ ու երիտասարդ աղջիկ է, ով չափազանց ոճային է, և իր խանութներում ցուցադրված տեսականիով ոճ է թելադրում շատերին աշխարհի տարբեր երկրներում ª Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում , Բելառուսում, ինչպես նաև մեր մայրաքաղաքում: Այս բրենդը , իր խանութ –սրահներում, կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել, ոճի ստուդիաներում, ներկայացնում է կանացի հագուստ, կոշիկ և աքսեսուարներ : Kira Plastinina- ն ռուսական նորաձևության աշխարհի առաջատարներից մեկն է, նրա հավաքածուներն արժանացել են նորաձևության աշխարհի ամենահայտնի քննադատների հավանությանը:
Շտապեմ ուրախացնել այս բրենդի սիրահարներին, քանի որ այն 2 տարի մեր մայրաքաղաքում գործելուց հետո, վերջապես վերաբացվեց Երևան Մոլլում : Այնպես որ շտապե՛ք, գեղեցիկ հայուհիներ, հագուստի ձեր սիրելի մոդելները սպասում են Ձեզ նորաբաց Kira Plastinina խանութ – սրահում:
{gallery height=115 crop=1 maxcount=31}shopping/kiraplastinina{/gallery}