Ռալֆ Լորենի 50-րդ նշանակալի տարեդարձի ցուցադրությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին Նյու Յորքի Ցենտրալ պարկում:
Այն նվիրված էր գեղեցկությանը և կերպարներին, որոնք շուրջ կես դար ոգեշնչել են պրն. Լորենին:
<<Իմ ստեղծագործական գործունեության 50-րդ տարեդարձի կապակցությամբ ես ցանկացել եմ ստեղծել ու կիսվել նորաձևության այն զգացումով, որըխիստ անձնական էր ինձ համար և որը այն ոճի ամբողջական արտացոլումն էր, ինչին միշտ հավատացել եմ` յուրօրինակ, իրական և հավիտենականմի այնպիսի վայրում, որը միաժամանակ և՛ բնութագրում է Նյու Յորքը, և՛ խիստ կարևոր է ինձ համար` Ցենտրալ պարկում>>,- ասաց Պրն. Լորենը: