Hermitage` երբ ցանկանում եք զգալ որևէ աշխարհահռչակ պարֆյումերի նոր բույրը:
Դիմավորեք, խնդրեմ, սա VIPER GREEN-ն է, Ex Nihilo Les Interdites հավաքածուի նոր բույրը, որի հեղինակն է ֆրանսիացի պարֆյումեր Նադեժե լե Գարլանտեզեն:
VIPER GREEN-ի ստեղծման ոգեշնչման աղբյուր է հանդիսացել առատ կանաչը, թարմ բուսականությունը, որի միջոցով այս բույրը կրողը շրջապատին է փոխանցում թարմության, աստվածայինի և մահացու կախարդիչ ոգու անհամատեղելի մի զգացում: Առեղծվածային այս բույրը կրողը առանձնանում է շրջապատում իր անբացատրելի գրավչությամբ, քանի որ գարնան կատարելությամբ և վճռական թարմությամբ VIPER GREEN-ը կենդանի ջրի նման կարծես հոսում է այն կրողի մաշկի վրայով՝ անվերջ ուշադրության կենտրոնում պահելով այն կրողին:
Բույրն ինքնին անբացատրելի և աննկարագրելի է այնպես, ինչպես գայթակղիչ կանաչն իր բոլոր երանգներով:
Բույրի բուսական բացադրիչներն անմոռանալի են դարձնում դյութիչ, բայց ճակատագրական զգացողությունների հակադրությունը, կանաչ մանդարինի փայլը, անգելիկայի փխրունությունը և գալբանումի թարմությունը միախառնվում են մաշկի վրա: Նրա սիրտը ծաղկում է հիրիկի նրբագեղությամբ, մինչդեռ վետիվերը և պաչուլին բորբորքում են բույրի ճակատագրական գրավչությունը։
Եթե Ձեզ գայթակղեց բույրի նկարագիրը և ցանկանում եք զգալ նրա թարմությունը սեփական մաշկի վրա, համեցեք Hermitage Armenia: