Փետրվարի 15-ին, Երևան Մոլի առաջին հարկում, Քարֆուրի հարևանությամբ տեղի ունեցավ նոր շոփինգ զոնայի բացումը: Բացման կապակցությամբ կազմակերպվել էր նորաձևության ոչ ստանդարտ ցուցադրություն, հաճելի երաժշտություն և Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից գինիների հյուրասիրություն:
Նոր զոնայում պաշտոնապես բացվեցին Zgest, Batik, Petoor, Zarina, Koshtoyan, Kiwi Kids Store, VK Mobile և Dream Home խանութ-սրահները: Սրահներից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն ոճով և տեսականիով: Ստորև ներկայացնում ենք բացման արարողության լուսանկարները: