Դեկտեմբերի 16-ին մենք ներկա գտնվեցիք Malkhas Jazz Club-ում տեղի ունեցող Schweppes-ով պատրաստված կոկտեյլների և մոկտեյլների հյուրասիրությանը: Ակումբի բոլոր հաճախորդներին Schweppes ընկերությունը հյուրասիրեց համեղ և անկրկնելի կոկտեյլներ և մոկտեյլներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում էր իր յուահատուկ համով:
Schweppes-ն ամենահին, ոչ-ալկոհոլային ըմպելիքն է աշխարհում, որը ստեղծել է գիտնական և ժամագործ գերմանացի Ջեյքոբ Շվեպպը, 18-րդ դարի վերջին: 1837թ. Վիկտորիա թագուհին ընկերությանը շնորհել է թագավորական պատվոգիր, և Schweppes-ը դարձել է անգլիական թագավորական պալատի պաշտոնական մատակարարը: 1851թ.-ին Մեծ Լոնդոնյան ցուցահանդեսի ընթացքում տեղադրվել է գազավորված ջրով լի շատրվան, որն այդ ժամանակից ի վեր հանդիսանում է Schweppes-ի լոգոտիպի մի մասնիկը և առկա է յուրաքանչյուր շշի վրա առ այսօր:
Schweppes ըմպելիքն այսօր հասանելի է ամենքին և այն օգտագործվում է որպես հիմք` աշխարհում ամենատարածված կոկտեյլները պատրաստելիս։
Մենք նույնպես ծանոթացանք ընթացքին և համոզված կարող ենք նշել՝ որքան հեշտ և արագ է պատրաստվում յուրաքանչյուր կոկտեյլ Schweppes-ի միջոցով:
{gallery height=115 crop=1 maxcount=87}event/2017/schweppes{/gallery}