Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Dalma Garden Mall - Շոփինգը Հայաստանում հինգ տարեկան է

Dalma Garden Mall - Շոփինգը Հայաստանում հինգ տարեկան է

Monday, 25 December 2017 08:59

Արդեն հինգ տարի է Երևան քաղաքում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Հայաստանի առաջին մեծ և նոր ձևաչափի զվարճաառևտրային համալիրը` Dalma Garden Mall-ը: Հետաքրքիր ժամանց, հաճելի մթնոլորտ, ուրախ տրամադրություն, նորաձևություն, շոփինգ, նոր ճաշակ և մշակույթ. այս ամենը կարող եք գտնել հենց այնտեղ` Dalma Garden Mall-ում: Շնորհիվ Հայաստանում առաջին մոլի հասանելի դարձան աշխարհահռչակ Inditex ընկերության հայտնի ապրանքանիշները, որոնց թվում են Zara, Massimo Dutti, Stradivarius և այլ հայտնի բրենդներ:

Պատահական չէ, որ Dalma Garden Mall-ը անվանում են զվարճաառևտրային համալիր, քանի որ այսօր արդեն այն դարձել է նաև տարբեր միջոցառումների՝ համերգների, ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների և այլ հանդիսությունների անցկացման վայր, որտեղ ելույթ են ունենում նաև ճանաչված օտարերկրյա աստղեր։

Dalma Garden Mall-ի մշակութային ժամանցի մասն է կազմում կինովարձույթի խոշոր օպերատոր Սինեմա Սթար կինոթատրոնը: Այժմ վստահ կարող ենք փաստել, որ կինոսերները հնարավորություն ունեն դիտելու տեխնիկապես բարձ որակով նոր ֆիլմեր: Այսպիսով Dalma Garden Mall-ի շնորհիվ Հայաստան եկավ կինոդիտման նոր մշակույթ:

Հատկանշական են նաև Dalma Garden Mall-ում ավանդույթ դարձած մասշտաբային խաղարկությունները: Հինգ տարի շարունակ Dalma Garden Mall-ում կազմակերպվել են առևտրի ոլորտում նախադեպը չունեցող մեգա խաղարկություններ, որտեղ խաղարկվել են հինգ Mercedes-Benz ավտոմեքենաներ, արժեքավոր իրեր, ուղեգրեր։

Գործունեության հենց սկզբից Dalma Garden Mall-ը ստեղծել է հարմարավետ և հաճելի միջավայր` համագործակցելով այնպիսի ճանաչված ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Mercedes-Benz-ի հայաստանյան ներկայացուցիչ` Ավանգարդ Մոթորս ընկերությունը, Armenia Marriott-ը, Evocabank-ը և այլն։

Ընդլայնելով գործունեության շրջանակը՝ շուտով Dalma Garden Mall-ի տանիքը կվերածվի նոր հետաքրքիր ժամանցի վայրի, որտեղ լինելու է այնպիսի սահադաշտ, որը կգործի ամբողջ տարվա ընթացքում։ Այս ամենին զուգահեռ կբացվեն նոր սրճարաններ և ռեստորաններ, մանկական խաղահրապարակ։ Այսպիսով՝ Dalma Garden Mall-ը կպարգևի իր հաճախորդներին առևտրի և ժամանցի ընտրության այլընտրանքային հնարավորություն։

 

{gallery height=115 crop=1 maxcount=5}event/2017/dgm5year{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ