Արդեն 2-րդ անգամ կայացավ KIDS FASHION DAY նախագծի ցուցադրությունը՝ այս անգամ նախատոնական ,,Christmas Mood,, խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների տոնական, ինչպես նաև ձմեռային լուքերը` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ տոները ծանոթանալու բոլոր գեղեցիկ առաջարկներին և ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել: Ցուցադրությանը ներկայացան Mommy, MegaSport, Stilnyashka, I am special, Gap, TAP A Loil, MonSoon, F&F, SerGant Major ,Choupette, Tetta Kids բրենդները՝ ամենաշքեղ Doubletree by Hilton հյուրանոցում:
Ցուցադրությունը ուղեկցվեց նաև համերգային ծրագրով՝ Կարեն Օհանյանի, Էլինա Չոլախյանի, Դավիթ Գրիգորյանի,Միլի և Ժան Միսկարյանների , Միլենա Գևորգյանի մասնակցությամբ:
Ցուցադրության փոքրիկ մոդելները հենց նախագծի շրջանակներում անցել էին դեֆիլեի դասընթացներ պրոֆեսիոնալ մոդել Նարե Զաքարյանի մոտ՝ Cataleya Wellness Club- ում: Իսկ նրանց շատ նուրբ դիմահարդարումը և վարսահարդարումը իրականացրեցին ,,ԱՐՓԻ,, գեղեցկության սրահի հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները:
Քանի որ ցուցադրությունը նախատոնական էր հյուրերին վերջում սպասվում էր շատ մեծ անակնկալ: Նախապես բաժանված կտրոններով նրանք վերջում մասնակցեցին վիճակահանության և նրանցից մեկը, ով մասնակից մոդելներից մեկի մորաքույրն էր, շահեց Անռիվա տուր տուրօպերատորի կողմից սահմանված 2անձի համար հին նոր տարին Եգիպտոսի լավագույն հյուրանոցներից մեկում ացկացնելու հնարավորություն:
Երեխաները ևս սպասվում էր անակնկալ՝ ,,ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀ,, մանկական սրճարանի ձմեռ պապը և ձյունանուշը այցելելով նրանց՝ բերել էին կինոթատրոնի նվեր քարտեր, իսկ ԱՆՆԱ –ՄԱՐԻ զարդերի բրենդի ևս պատրաստել էր նվերներ: Մայրիկները ևս ստացան նվեր քարտեր ,,ArmMod,, fashion and image studio-ի կողմից:
Նախագծի կազմակերպիչներն են Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը:
{gallery height=115 crop=1 maxcount=741}event/2017/kidxmasmood{/gallery}