10.12.2017թ.֊ին մենք Բոհեմ թատրոնում էինք, ուր ամեն ինչ այնչափ լուսավոր էր, ասես աստվածային լույս իջած լիներ: Իսկ առիթը Li Voice վոկալ ստուդիան էր, իր Li Voice ու ՍԵՐ համերգային ծրագրով:
Դահլիճում երեխաներ էին, ովքեր ասես փոքրիկ լապտերիկներ լինեին, որ իրենց լույսով լուսավորում էին տարածքը: Մեկ տարի առաջ հինադիրն անգամ չէր մտածի նման ստուդիայի և նման մեծամաշտաբ ծրագրի իրականացման մասին:
Մեկ տարի առաջ բացված Li Voice վոկալ ստուդիան մի նոր շունչ և գույն բերեց մեր իրականություն. դասվելով այսօրվա ամենապահանջված ստուդիաների շարքում: Հասցե` Բաղրամյան 7
Հիմնադիր` Լիլիթ Գրիգորյան, գեղեցիկ ինտերիեր, շատ մտերմիկ անձնակազմ, իսկ հյուրերի մասին խոսել... Թերևս կխոսեն հենց իրենք հյուրերը, ովքեր իրենց ներկայությամբ փաստում են ստուդիայի ճանաչվածության և առաջնայնության մասին: Ռաիսա Մկրտչյան, Արամե, Սիլվա Հակոբյան, Սյոմա Կոդաբաշյան...և այլոք: Անուններ, որ պատիվ է ազգի համար, իսկ նրանց` համերգին ներկայությունը վկայում է իրենց և Li Voice վոկալ ստուդիայի բարեկամության և համագործակցության մասին:
Հանդիսականի շարքում իրենց պատվավոր տեղն էին զբաղեցրել և պատվել մեզ իրենց ներկայությամբ նաև. Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս` Գոռ Կիրակոսյանի մայրն ու եղբայրը` Գրիգոր Կիրակոսյանը և Գայանե Շահնազարյանը: Ներկա էին նաև ստուդիայի գործունեությանը հետևող, Մարի Իզմիլյան մանկատան սաները` Սաթենիկը, Գոհարիկը,Ալլան և Գալինան:
Իր խոստմանը հավատարիմ, համերգային ծրագիրն անցավ բովանդակային բարձր և իրականացման գեր պատասխանատվությամբ: Հյուրերը ոչ միայն դահլիճում էին, այլ նաև բեմում,փորձելով ոգևորել սկսնակ <<արտիստներին»>> Լիդուշիկ, Էրիկ Զաքյան, Միլլի Միսկարյան...
Նրանցից բացի Li Voice ստուդիայի կողքօն են նաև <<Prodigi>>, <<Ta toys>>, <<Tetta kids>>, <<Maga Dance>>, <<E-man studio>>, <<Mels Pashinyan photography>>, <<Monel>>, <<Mojobees>>, <<ArmMod Fashion & Image studio>>, Heqiat.am,և paparazzilife.am ընկերությունները: Համերգային ծրագիրն ուղեկցվում էր ինքնատիպ պարային կատարումներով, որն ապահովում էր <<Dance Art Studio>>-ն` Սյուզաննա Գրիգորյանի գլխավորությամբ: Շնորհակալ ենք բոլորին, մենք ուժեղ ենք միմյանցով... հարգանքներով` Li Voice վոկալ ստուդիա ☺
{gallery height=115 crop=1 maxcount=347}event/2017/livoice{/gallery}