Երեկ Cataleya Wellness Club-ում տեղի ունեցավ ArmMod Fashion & Image Studio-ի պաշտոնական բացման արարողությունը: Սրահում ներկայացված են Միլա Կարապետյանի ,,Just Mila,, , Ժենյա Ասատրյանի ,,JenA,,, Մարինե Բալասանյանի ,,BalMari,,, Անուշ Մկրտչյանի ,,manumood,,, Գայանե Բաղդասարյանի ,,ENAYA,,, Աննա Առաքելյանի ,,Anna Arakelyan,,, Տաթևիկ Հակոբյանի ,,Tetta Kids,,, Ժանետ Հովսեփյանի ,,Janet,,, Անուշիկ Սարոյանի ,,Anes Fashion,,, ինչպես նաև ,,Նարրե'z,, և ,,Nairia,, հայկական բրենդները: Գեղեցիկ և տարբերվող look-երը կարելի է համադրել Անահիտ Մովսիսյանի փայտե աքսեսուարներով, Լիլիթ Ավագյանի շքեղ զարդերով, Երանուհի Ավետիսյանի յուրահատուկ փայտե պայուսակներով, ,,Նարեկածին,, արծաթե զարդերով, ,,Louis,, handmade ոճային և նորաձև բրոշներով:
Բացմանը ներկա էին շատ հայտնի և սիրված հյուրեր, իսկ նրանցից մի քանիսը հենց ներկայացել էին ստուդիայի դիզայներների հագուստներով: Նրանց թվում էին Cataleya Wellness Club -ի տնօրեն Սյուզաննա Մկոյանը, Cataleya Wellness Club-ի արտ տնօրեն և paparazzilife.am կայքի համահիմնադիր Կարմեն Ղազարյանը, գեղեցկուհի Իրինա Թովմասյանը, Anriva տուրօպերատորի հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը, հայտնի հաղորդավարուհի և ,,Ճամփորդ,, թերթի գլխավոր խմբագիր Գոհար Հայրապետյանը, երգչուհի Juice-ը ,Wnews կայքի հիմնադիր Գայանե Շահինյանը, Loft-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:
Միջոցառմանը ներկա էին նախագծի հավատարիմ ընկերները և գործընկերները, ինչպես նաև քաղաքի լավագույն մոդելները: Texart Print-ը և Հայկական շամպայնը այս անգամ ևս իրենց մասնակցությունը ունեցան:
Մեր շատ սիրելի գործընկերուհի ArmMod Fashion ստուդիայի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը վայրը պատահական չի ընտրվել, քանի որ ի սկզբանե միտքը եղել է այն, որ ստեղծվի այնպիսի կոնցեպտ, որ կանայք գտնեն իրենց անհրաժեշտ բոլոր ծառայությունները մեկ վայրում որևէ միջոցառման գնալիս և ավելորդ ժամանակ չծախսեն, իակ այս համագործակցությունը իդեալական է:
ArmMod Fashion & Image Studio -,,Հայկականը նորաձև է,,
Դե ինչ այցելեք ինքներդ և համոզվեք: Ընտրեք ներկայացված տեսականուց կամ պատվիրեք` աշխատելով Ձեր ոճին համապատասխան դիզայների հետ կամ կերտեք Ձեր ոճը մեր դիզայներների միջոցով:
Բաբայան 26, հեռ.`094 21 61 34
{gallery height=115 crop=1 maxcount=313}event/2017/armmodcataleya{/gallery}