ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը միշտ նորովի և հետաքրքիրտուրիստական առաջարկներով է հանդես գալիս: Այսուհետ, ցանկացած զբոսաշրջային ընկերությունից կարող եք ձեռք բերել ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի նոր, անհավանական մատչելիփաթեթներ դեպի հրաշագեղ Մալթա:
2018թ-ի Եվրոպայի գլխավոր մշակութային իրադարձությանն ընդառաջ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը ‹‹Իբիս›› հյուրանոցային համալիրումնախաձեռնել էր զբոսաշրջային շնորհանդես, որին մասնակցում էին տուրիստական գործակալություններ: Եվրոմիության մշակութայինմայրաքաղաք՝ Վալետայում կայանալիք փառատոնի Հայաստանյան տուրօպերատորն է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը:
Փառատոնին մասնակցելու են աշխարհահռչակ երաժիշտներ, Մալթա Ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական երիտասարդականնվագախումբը:
Բարձր մշակույթը գնահատողների համար ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը մշակել է յուրահատուկ զբոսաշրջային առաջարկ և շնորհանդեսի ընթացքում այն ներկայացրեց ԱՆՌԻՎԱ ընկերություններիհիմնադիր, տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։
Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ Մալթա մեկնելու փաթեթներիխաղարկություն և երկու տուրիստական կազմակերպությունների բախտ վիճակվեց պատահականության սկզբունքով շահել Մալթայի փաթեթներ:
{gallery height=115 crop=1 maxcount=9}event/2017/anrivamalta{/gallery}