Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Sushi Kushi Yerevan-ի պաշտոնական բացումը

Sushi Kushi Yerevan-ի պաշտոնական բացումը

Monday, 04 December 2017 16:10

Դեկտեմբերի 1-ին` Թումանյան 16/1 հասցեում, պաշտոնապես բացվեց Սուշի Կուշի բար-ռեստորանը. շնորհիվ Հովհաննիսյանների ընտանիքի և Sushi Kushi բրենդի հիմնադիր` ազգությամբ լեհ Տո Մեկի Հայաստանում այլևս գործում է Սուշի Կուշի բրենդի ֆիլիալը:

Սուշի Կուշին ճապոնական ռեստորաններից ամենամեծն է համարվում Լեհաստանում: Այն գործում է 2012 թվականից: Առաջին Սուշի Կուշի ռեստորանը բացվել է Լոձ քաղաքի գլխավոր փողոցի վրա, այժմ Սուշի Կուշին գործում է Լեհաստանի 11 քաղաքներում` ունի շուրջ 19 ռեստորան, որոնցից 2-ը գտնվում է Պորտուգալիայիում: Սուշի Կուշիի ճաշացանկի գլխավոր առաջարկը սուշին է, որոնց տեսակները գնալով ավելանում են: Ի սկզբանե Սուշի Կուշին առաջարկում էր ճապոնական աղցաններ, ապուրներ` Ռամեն, Լաքսե, Միսսո, հետագայում նաև ասիական մակարոններով պատրաստված տարատեսակ ուտեստներ:

Երեկոյի ընթացքում Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Արկադի Հովհաննիսյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ շուտով Հայաստանում սպասվում է ևս 6 ռեստորաններ` Գյումրիում, Ծաղկաձորում, Վանաձորում և Արցախում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր` սպորտի և շոու-բիզնեսի բնագավառի հայտնի անձիք, ընկերներ և հարազատներ: Միջոցառման համեղ ընթացքը ապահովեց ոչ միայն տոնական տորթը, այլ նաև յուրահատուկ պատրաստված սուշիի հյուրասիրությունը: Երեկոյի ընթացքը վստահված էր Աննա Գևորգյանին, ով ներկայացրեց սուշիի պատմությունը: Սուշին ճապոնական խոհանոցի ամենապոպուլյար ուտեստներից է, որի պատմությունը սկսվել է 8-րդ դարից: Սկզբում այլն բոլորովին այլ տեսք ուներ, ասիական ժողովորդը ժամանակին պահածոյացնում էր հում ձուկն ու բրինձը, ինչը հնարավորություն էր տալիս պահպանել սնունդը մի քանի ամիս: Մեր օրերի սուշին համեղ և առողջ սնունդ է, որը պատրաստվում է հատուկ եղանակով եփած բրնձից և տարբեր այլ հավելումներից:

Ինչպես հայտնի է սուշին պատրաստում են հում ձկան մսից: Նրանց համար, ովքեր վախենում են հում ձուկ ուտել, կամ չեն սիրում, կա նաև տապակած և խորոված ձկան մսով, հավի մսով տեսականի, ինչպես նաև հատուկ առաջարկներ բուսակերների համար:

Դե ինչ, Սուշի Կուշի Երևանը սիրով սպասում է բոլորին, այցելեք և վայելեք համեղ սուշի Թումանյան 16/1 հասցեում:

Հասցե` Թումանյան 16/1

Հեռ.` (011) 330020

FB.` https://web.facebook.com/sushikushiyerevan/

 

{gallery height=115 crop=1 maxcount=131}event/2017/sushikushi{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ