Hermitage Armenia֊յի հերթական բացառիկ ապրանքանիշը, որն այսուհետ ներկայացված կլինի համանուն խանութ֊սրահների ցանցում BY TERRY֊ն է` ֆրանսիական կոսմետիկ միջոցներ, դեմքի խնամքի պարագաներ և օծանելիք...
BY TERRY ապրանքանիշը հիմնել է Տերի դե Գինզբուրգը, ով 1998 թվականին բացել է իր առաջին խանութ֊սրահը Փարիզում, իսկ հիմա արդեն BY TERRY ապրանքանիշի վաճառքն իրականացվում է աշխարհի ավելի քան 17 երկրներում, 950 վաճառքի կետերում։ Մինչ իր անվանական բրենդի ստեղծումը Տերին մոտ 20 տարի համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են YSL-ը և Carita-ն: BY TERRY կոսմետիկան ոչ միայն ընդգծում է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունը, այլև` թաքցնում թերությունները, իսկ դրանցում առկա ինովացիոն բաղադրիչները խնամում և հոգ են տանում մաշկի մասին:
Ախրանքանիշի շնորհանդեսը նախորդ օրը տեղի ունեցավ Opera Suite հյուրանոցի Sinatra ռեստորանում, որը ներկայացրեց աշխարհահռչակ դիմահարդար Ջորջ Գոդեկենը։ Փակ Master Class֊ի հատուկ հյուրերի թվում էին լավագույն հայ դիմահարդարները, բյութի ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնց համար էլ Ջորջ բացահայտեց BY TERRY ապրանքանիշի գաղնիքները` փոխանցելով իր մասնագիտական փորձը։ Դե իսկ համեղ հյուրասիրությունը, բազում անակնկալ-նվերներն ու հաճելի մթնոլորտն էլ արդեն Hermitage Armenia֊ի անփոփոխ ձեռագիրն է, որն առկա էր ինչպես այս, այնպես էլ Hermitage֊ի բոլոր նախաձեռնած միջոցառումներին։
{gallery height=115 crop=1 maxcount=227}event/2017/terryhermitage{/gallery}