Եվրոպական հանրահայտ բրենդերի զարդերի ամենանոր հավաքածուները մեկ վայրում. Equip Jewelry Armenia նոյեմբերի 24-ին, Հյուսիսային Պողոտա 10 հասցեում պաշտոնապես բացվեց Equip խանութ-սրահը: Բացման կապակցությամբ կազմակերպված էր հետաքրքիր, գեղեցիկ երեկո, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու խանութ-սրահում ցուցադրվող ինքնատիպ զարդերի հավաքածուներին, ինչպես նաև մասնակցելու երեկոյի ընթացքում կայացած խաղարկությանը, և իհարկե, շարունակեցին վայելել հաճելի երեկոն, օգտվել համեղ հյուրասիրությունից: Երեկոն ավարտվեց տորթի կտրմամբ, որը անցկացրեց Equip խանութ-սրահի հիմնադիր, տնօրեն և պաշտոնական ներկայացուցիչ` Հարություն Ոսկանյանը: Երեկոյի ընթացքում մանրամասն տեղեկություններով ներկայացվեց Equip խանութ-սրահում ցուցադրվող 5 ապրանքանիշները՝ ծանոթացնելով դրանց ստեղծման պատմությանը և առանձնահատկություններին: Խանութ-սրահում ներկայացված 5 բրենդներն են՝
Dyrberg/Kern
Dyrberg/Kern ապրանքանիշի զարդերը փայլ և հմայք կհաղորդեն իսկական կնոջը: Ապրանքանիշի հիմնադիր-դիզայներներն են Գիտտե Դերբերգը և Հեննինգ Կերնը: Այս արտասովոր և ստեղծագործ զույգն արդեն 30 տարի շարունակ չի դադարում իր աշխատանքներով զարմացնել և հիացնել իր գնորդներին: DYRBERG/KERN-ի ցանկացած հավաքածու էլեգանտության, գեղեցկության և զգացմունքայնության համադրություն է: DYRBERG/KERN-ը ոսկերչական պերճաշուք զարդեր են, որոնք ստեղծված են ժամանակակից, վստահ կնոջ համար, ով ցանկանում է աչքի ընկնել իր յուրահատուկ ոճով և գեղեցկությամբ:
Franck Herval
Ֆրանսիական այս ապրանքանիշի զարդերն իրենց նրբագեղ դիզայնով, գույնզգույն և ծաղկային գունապնակով , որը համապատասխանեցված է նորաձևության ժամանակակից տենդենցներին, հնարավորություն են տալիս ստեղծելու յուրահատուկ կերպար: Franck Herval ապրանքանիշի զարդերում միավորվում են էկզոտիկ բնական նյութերը, տեքստիլը, գունավոր էմալը, կաուչուկը, Swarovski բյուրեղները…
Nature Bijoux
Բնական նյութերը, դրանց բազմազանությունը և շքեղությունը Nature Bijoux ֆրանսիական ապրանքանիշի հիմնական գրավականներն են: Nature Bijoux-ի զարդերը նորաձևության տարրեր են, զգացմունքներ և իրական զգացմունքային ճանապարհորդություն:
ORI TAO
ORI TAO ֆրանսիական ապրանքանիշի զարդերը էթնիկի, էլեգանտության, արտ դեկո ոճի աքսեսուարների նրբաճաշակ համադրություն են, որոնք կարելի է կրել ամեն օր: Այս ապրանքանիշի զարդերում միաձուլվում են ճարտարապետական, մշակութային ավանդույթներն ու դիզայների կրեատիվ մտքերը, որպեսզի հասարակ մետաղից ստեղծվեն հատուկ նշանակության զարդեր:
ZSISKA
Հոլանդական ZSISKA ապրանքանիշի զարդերը վառ, անկրկնելի և երևակայելի ամուր զարդեր են, որոնք միմիայն ձեռքի աշխատանքներ են՝ ստեղծված հոլանդացի դիզայներ Զիսկա Շիպպերսի կողմից: Հավաքածուի հիմնական տարրը կիսաթափանցիկ կաուչուկն է՝ ներկայացված ամենահրաշալի ձևերում: Ստորև ձեզ ենք ներկայացնում 5 բրենդների զարդերը և կոչ անում անպայման այցելել Հյուսիսային պողոտա 10:
{gallery height=115 crop=1 maxcount=158}event/2017/equip{/gallery}