Mi Morena Club-ը չի դադարում զարմացնել մեզ իր թեմատիկ և տպավորիչ երեկոներով:
Նախորդ օրը, երբ երեկոյի թեման ազգագրային պարերն էր, մենք կարողացանք Mi Morena-յում տեսնել հայ թվով մոտ 160 երիտասարդների, որոնց համախմբել էր հայ երգն ու պարը, հայ երաժշտությունը: Անդադար շարժում և ոգևորություն. երբ մեր լուսանկարիչը փորձում էր որևէ կադր որսալ, բայց չէր ստացվում, որովհետև ներկաներն անդադար շարժման մեջ էին գտնվում: Անգամ լավ լուսանկար ունենալու համար նրանք չէին ցանկանում վայրկյան կորցնել, դադար տալ և չպարել: Երբ հայկական երաժշտության հնչելուն պես բոլորը մեկ մարդու նման ձեռք ձեռքի էին բռնում, ուս ուսի հենում ու սկսում պարել: Նշեմ, որ Mi Morena-յի խոհանոցը և յուրօրինակ ուտեստները նույնպես կզարմացնեն Ձեզ: Վստահորեն կարող եք այստեղ թարմ ծովամթերքով պատրաստված պաելյա պատվիրել. համտեսելիս կմոռանաք, որ Հայաստանում եք գտնվում:
Չմոռանամ նշել, որ այստեղ թեմատիկ երեկոներ շատ տարբեր են լինում, որոնց ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս հետևել Mi Morena-յի ֆեյսբուքյան էջին: Օրինակ այս օրերին գործում է հատուկ առաջարկ. Կուբայից ժամանած Իվոննե Ֆերնանդեսը Մի Մորենայում է՝ կուբայական թեժ երեկո, կենդանի երաժշտություն, անսահամանափակ խեցգետիններ և պարուսուցում Արթուրի կողմից։ Մուտքն անվճար է, իսկ անսահման խեցգետիններ ուտելու համար պետք է վճարեք ընդամենը 2.000 ՀՀ դրամ:
Հասցե՝ Տերյան 105/1
Հեռախոսահամարներ՝ 094 220006 094 17 77 33
{gallery height=115 crop=1 maxcount=176}event/2017/mimorena{/gallery}