Ներկայանալով Life is a Broadway կարգախոսով` Ռուզաննա Սոֆոյանը իր որդու` Արմեն Խաչատրյանի հետ մեկտեղ հայտարարեց Հայաստանում առաջին Broadway NYC Fashion խանութ-սրահի բացումը:
Broadway NYC Fashion գերմանական ապրանքանիշն արտադրում է կանանց և տղամարդկանց հագուստ, ինչպես նաև աքսեսուարներ: Ապրանքանիշի հիմնադրման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Նյու Յորքի ամենաերկար փողոցի՝ Բրոդվեյի ակտիվ կենսակերպը, մշակույթների բազմազանությունն ու ստեղծագործական մթնոլորտը: Ստեղծված է ակտիվ կյանք վարող երիտասարների համար, որոնց համար կարևոր է ոճը և ինքնարտահայտման ազատությունը: Broadway NYC Fashion Armenia խանութ-սրահում ներկայացված է կանանց և տղամարդկանց հագուստի, իսկ աքսեուսարներից՝ կանանց շարֆերի յուրօրինակ տեսականի: Խանութ-սրահում ներկայացված են նաև Greystone և Dynamic By Nature Girls ուղղությունները, որոնք Broadway NYC Fashion-ի հետ միասին BRANDBASE 86 FASHION բրենդի ընտանիքն են ներկայացնում: Հատկանշական է նաև այն, որ բրենդը ներկայացնում է smart-casual, street-casual և sport-casual անկրկնելի ոճ:
Broadway NYC Fashion Armenia-ի բացման կապակցությամբ կազմակերպվել էր համեղ հյուրասիրություն: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընկերներ: Երեկոյի երաժշտական տրամադրությունն ապահովեց DJ Karo Pilz-ը:
Նշենք նաև, որ Broadway NYC Fashion Armenia-ն փոխարինեց նախկինում Mexx Armenia-ին, այնուամենայնիվ Mexx Armenia-ն չի փակվել, այն այժմ գործում է Աբովյան 26 հասցեում, որպես մուլտիբրենդային խանութ-սրահ, որտեղ Mexx ապրանքանիշի հետ միասին ներկայացված են նաև Top Secret և Alpine Crown ապրանքանիշերը: Ավելին, ուրախալի լուր Mexx-ի սիրահարների համար՝ շուտով կներկայացվի Mexx 2018 հավաքածուն:
Հասցե` Dalma Garden Mall 1
Հեռ.` 099 160 010
FB.` https://web.facebook.com/BroadwayNYCFashionArmenia/
{gallery height=115 crop=1 maxcount=148}event/2017/broadwayfashion{/gallery}