Նախորդ օրը ներկա էինք չափազանց շքեղ, բայց միևնույն ժամանակ նրբաճաշակ խանութ-սրահի բացման պաշտոնական արարողության #LesNereides:
Եվրոպական տասնյակ երկրներում առկա բարձրակարգ զարդերը պաշտոնապես մուտք գործեցին նաև Երևան, Մաշտոցի Պողոտա 9: #LesNereies երբ ֆրանսիական ելևէջները սավառնում են ամենուր…
Հաղորդավարուհի Դիաննա Մալենկոն նախ ներկաներին սովորեցրեց ինչպես է պետք ճիշտ արտաբերել ֆրանսիական ապրանքանիշի ավանում: Հետո Շառլ Ազնավուրի երգի ներքո մենք վայելեցինք հիասքանչ բալետ, լսեցինք Ֆրանսիայից ժամանած ներկայացուցչին, այնուհետև վարդագույն ժապավենի կտրելուց հետո Les Nereides խանութ-սրահի տնօրեն Դիաննա Արզումանյանը ներս հրավիրեց հյուրերին, որոնք շրջեցին խանութ-սրահով և ծանոթացած չափազանց շքեղ տեսականուն: Այնուհետև հանպատրաստից ներկա հյուրերից մի քանիսի համար ընտրվեցին զարդեր համապատասխան նրանց look-ի: Այդ հյուրերից էր նաև սիրված դիմահարդար Ագա Քանքանյանը : Հետո, իհարկե, եկավ անուշեղենի պահը, ներկայացուցիչները կտրեցին տոնական տորթը և բոլոր ներկաները համեղ հյուրասիրվեցին: Դե ինչ ընթացիկ սպասեք արդեն իսկ ապրանքանիշի մասին մանրամասն տեղեկության, որը շաատ շուտով առանձին post-ով կներկայացնեն եզ: Հետևե՛ք մեզ…
{gallery height=115 crop=1 maxcount=448}event/2017/lesnereides{/gallery}