Նախորդ օրը հրավիրված էի մի փոքրիկ, բայց շաատ հաճելի դիմահարդարման սրահի բացման 1 ամյակի գեղեցիկ արարողության: Խոսքս Paloma Make up Studio-յի մասին է, որի հիմնադիր, ինչպես նաև գլխավոր մասնագետ Աղավնի Պետրոսյանը, ով լինելով մասնագիտությամբ դասախոս, մոտ տաս տարի է արդեն հանդես է գալիս նաև որպես պրոֆեսիոնալ դիմահարդար և էլ ավելի է գեղեցկացնում իրեն վստահող աղջիկներին: Իսկ այդ աղջիկները շատ են, քանի որ գեղեցիկ, շատ խնամված և նրբաճաշակ Աղավնին ունի իր ուրույն ձեռագիրը. ֆրանսիական դիմահարդարում՝ մեղմ, բայց նաև ընդգծված:
Մեր հայուհիները սկսել են էլ ավելի հետևել իրենց, գնահատել գրագետ դիմահարդարի աշխատանքը, տարբերել ցերեկային դիմահարդարումը՝ երեկոյանից: Փաստ, որը անչափ ուրախացնում է ինձ: Չէ՞ որ գեղեցիկ կինը պարտադիր չէ շատ շպարված լինի, շպարը պետքէ լինի համապատասխան աղջկա դեմքին, դիմագծերին, և առիթին,- ինձ հետ զրույցի ընթացում նշեց Աղավնին:
Ի դեպ, նշեմ, որ Make Up Studio-յի անունը պատահական չէ ընտրված. Paloma իսպաներենից թարգմանաբար նշանակում է աղավնի, անուն որը համանունչ է Աղավնի Պետրոսյանին:
Նշեմ նաև, որ բացի ցերեկային, երեկոյան, ինչպես նաև հարսանեկան գեղեցիկ դիմահարդարումից, Դուք այստեղ կարող եք նաև դիմահարդարման ուսուցման դասընթացներ անցել և ստանալ համապատասխան վկայական:
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 094 11 19 46
{gallery height=115 crop=1 maxcount=418}event/2017/paloma1year{/gallery}