Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

RIO-ն արդեն Երևանում է

RIO-ն արդեն Երևանում է

Monday, 13 November 2017 20:18

RIO առևտրային զվարճանքի կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցն ընդլայնում է սահմանները և դուրս է գալիս Հայաստանի շուկա նոր նախագծով: Երեկ` Նոյեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հանրահայտ ցանցի հանդիսավոր բացումը, որն առանձնանում է իր ուրույն ոճով, հարմարավետությամբ և ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին:

RIO-ն իր դռները այցելուների համար բացեցպաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, <<Տաշիր>> ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլ հրավիրված հյուրեր:

Համալիրում ներկայացված են միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդեր ` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործեն մոտ 80 խանութ, այդ թվում` տեղական ապրանքանիշեր: Համալիրում կգործի նաև Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը, Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը, Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը և <<Տաշիր>> ընկերությունների խմբի նախագիծը, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանի շուկայում` էկզոտարիումը, որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն: Առևտրի կենտրոնի երրորդ հարկում գտնվող ֆուդքորթի գոտում կգործեն KFC-ին և Տաշիր Պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին:

Մոլի գործունեությանը և նորություններին կարող եք հետևել իրենց ֆեյսբուքյան էջի միջոցով` https://www.facebook.com/riomall/:

Հասցե՝ ք. Երևան, Փափազյան 8

 

{gallery height=115 crop=1 maxcount=112}event/2017/rioopening{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ