Եվ կրկին նոր ապրանքանիշ, նոր բույրեր Hermitage Armenia խանութ-սրահների ցանցում: Այս անգամ հանդիպումը LOFT by Hermitage-ում էր, որը գտնվում է Metronom Shopping Center-ում: Այսուհետ իտալական Lui Jo ապրանքանիշի 4 բարձրակարգ բույրերը Դուք կկարողանաք ձեռք բերել հենց այստեղից: Ի դեպ, ապրանքանիշի շնորհանդեսի կապակցությամբ, ինչպես միշտ, հատուկ թեմատիկ երեկույթ էր կազմակերպել Hermitage խանութ-սրահների ցանցի տնօրինությունը. թեմատիկ քաղցր հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, վառ կարմիր փուչիկներ, տոնական տրամադրություն և բազում անակնկալ-նվերներ: Երեկույթին ներկա էր նաև Lui Jo ապրանքանիշի ներկայացուցիչ Սերգեյ Կոռոլյովը, ով նաև օծանելիքի բարձրակարգ փորձագետ է: Նա, զրուցելով հյուրերի հետ, պատմեց Lui Jo-ի 4 բույրերի ստեղծման պատմությունը և թե ինչպես է պետք <<կրել>> այս, կամ այն բույրը:
Նախքան մեր կողմից առաջարկվող ֆոտոշարքին հետևելը, կցանկանայի հակիրճ տեղեկություն տալ Ձեզ Lui Jo իտալական ապրանքանիշի ստեղծման պատմության մասին.
Lui Jo իտալական նորաձևության տունը հիմնադրվել է 1995 թվականին Մարկո և Վաննիս Մարչիների կողմից: Աշխարհին հայտնի են Lui Jo բրենդի հագուստի գեղեցիկ նմուշները, ջինսե տաբատները, իսկ 2014 թվականից արդեն օծանլիքի այն 4 բացառիկ բույրերը, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ բաղադրությունն ու ստեղծման պատմությունն ունի: Այդ բույրերը գնահատելու համար կարող եք մոտենալ LOFT by Hermitage:
Հասցե՝ Իսահակյան փող., 22/10 շենք ( Metronom Shopping Center)
Հեռախոսահամար՝ (011) 500500
{gallery height=115 crop=1 maxcount=337}event/2017/luijo{/gallery}