Նոյեմբերի 4-ին, Կոմիտաս 54 հասցեում տեղի ունեցավ Gareggin Tattoo and Art Studio-յի պաշտոնական բացման արարողությունը, որի հիմնադիր տնօրենն է` 27-ամյա Գարեգին Հարությունյանը:
Gareggin Tattoo and Art Studio մշակութային կենտրոնը ստեղծված է Հետաքրքիր և ինքնադիպ ինտերիերի համադրությամբ: Սրահում կարող եք տեսնել Գարեգին Հարությունյանի, Սևակ Նազարյանի, Մանվել Ղալաչյանի, Հայկ Հունանյանի, Տարոն Բասկոչյանի և Վարդուհի Մխիթարյանի տաղանդավոր ձեռքերի աշխատանքները:
Երեկոյի ընթացքում Գարեգին Հարությունյանը անակնկալ էր պատրաստել հյուրերի համար` ներկայացնելով նրանց իր Tattoo աշխատանքների տեսահոլովակը, ինչպես նաև հագուստի նոր բրենդը: Նշենք, որ սրահում արդեն գործում են հետևյալ ծառայությունները` դաջվածքներ, տատուաժ, կտավների անհատական պատվերներ, ինտերիեր, էքստերիեր, կահույք, արդյունաբերական, ոսկերչական զարդերի էսքիզներ, դաջվածքների դասընթացներ:
Երեկոյի ընթացքում ներկա էին Գարեգինի ընկերները, ընտանիքի անդամները, հարազատները: Այդ ընթացքում հնչում էր դասական, հաճելի և յուրօրինակ երաժշտություն, կազմակերպված էր համեղ հյուրասիրություն: Երեկոն ամփոփվեց տոնական տորթի արարողությամբ:
-Դեռ մանկուց Գարեգինի մոտ նկատվում էր նկարելու հանդեպ մեծ սերն ու տաղանդը: Հիացած եմ և շատ հուզված, - հարցազրույցի ժամանակ նշեց Գարեգինի մայրը, ով իսկապես հիացած էր իր տաղանդավոր որդու մեծ քայլերով` ուղղված դեպի ժամանակակից մշակույթ:
Հասցե` Կոմիտաս 54
Հեռ.` 043 333397
Կայք` http://www.gareggin.com/
FB.` https://web.facebook.com/garegginart/
{gallery height=115 crop=1 maxcount=176}event/2017/gareggintattoo{/gallery}