Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Anriva-Tour. Concorde հյուրանոցային համալիր

Anriva-Tour. Concorde հյուրանոցային համալիր

Monday, 06 November 2017 14:06

Եգիպտական առաջատար Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում` Անռիվա-Տուր տուրօպերատորը, նոյեմբերի 3-ին Ibis հյուրանոցային համալիրում նախաձեռնել էր սեմինար-միջոցառում, որին իր ներկայությամբ էր պատվել Հայաստանում Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան` Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին, Անռիվա-Գրուպի հիմնադիր-տնօրեն` Հռիփսիմե Ստամբուլյանը, Անռիվա-Տուր տուրօպերատորի կոմերցիոն բաժնի տնօրեն` Բորիս Մակարյանը, Հայաստանում հայտնի բազմաթիվ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ և այլոք:

Air Cairo-ն և Անռիվա-Տուրը պարբերաբար ունենում են Եգիպտոսից հյուրեր, ովքեր սեմինարներ են անցկացնում Եգիպտոսի հանգստավայրերի պայմանների մասին: Այս անգամ նրանց հյուրն էր Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխի "Concorde" հյուրանոցային ցանցի վաճառքի տնօրեն` Տավդիկ Համդի Ասսադին, ով ներկայացրեց հյուրանոցի պայմանները, առավելությունները և նոր հնարավորությունները:

Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան` Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին ողջունեց ներկաներին շնորհակալություն  հայտնելով Անռիվա-Տուր տուրօպերատորին, որ ամրապնդում է Եգիպտոսի և Հայաստանի բարեկամական կապը:

Բացի այդ, Անռիվա-Տուր տուրօպերատորը կազմակերպել էր հետաքրքիր և անակնկալներով լի խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեց ավիատոմս 1 անձի համար դեպի Շարմ Էլ Շեյխ և 2 անձի համար հանգիստ «Concorde Resort» հյուրանոցում: Ըստ վաճառքների քանակի Անռիվա-Տուր տուրօպերատորը ընտրել էր «Տնից հեռու» ընկերությանը և որպես մրցանակ նրանց տրամադրեց 1 անձի համար ավիատոմս դեպի Շարմ Էլ Շեյխ: Սեմինարի ավարտից հետո հյուրերին սպասվում էր Անռիվա-Տուր տուրօպերատորի և Air Cairo-յի կողմից կազմակերպված համեղ հյուրասիրություն:

 

{gallery height=115 crop=1 maxcount=88}event/2017/anrivaconcorde{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ