Մեր կյանքի ներդաշնակության անբաժանելի մասն են կազմում գեղեցիկ ծաղիկները և դրանցից պատրաստված ծաղկեփնջերը: Ծաղիկներ բոլորն են սիրում, ոմանք նախընտրում են վարդեր, ոմանք' կակաչ, ոմանք էլ նախապատվությունը տալիս են օրխիդեաներին, կալաներին և այլ գեղեցիկ ծաղիկներին: Երևանում շատ են ծաղկի սրահները, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է թե' իր ծաղիկների տեսականիով, թե' մատուցած ծառայություններով և թե' իր ձեռագրով:
Այո՛, մարդկանց մեծամասնությունը սիրում է ծաղիկներ: Սիրում են թե՛ նվեր ստանալ և թե՛ գնել, սիրում են նաև խնամել, պահել, փայփայել:
Ծաղիկները իրենց հիասքանչ գեղեցկության հետ միասին ունեն նաև շատ տարբեր նշանակություններ: Ոմանք գիտեն դրանք և ծաղիկներ նվիրում են ըստ նշանակության, իսկ ոմանք էլ ուղղակի սրտանց նվիրում են: Երկու տարբերակներն էլ ունեն մեկ նպատակ` հաճույք պատճառել դիմացինին, իսկ նման անակնկալ նվերները ավելի են մեծացնում ուրախության չափը:
Նախորդ օրը մենք ներկա էինք Երևան քաղաքում բացվող հերթական գեղեցիկ ծաղկի֊սրահի բացման արարողությանը։ "Ֆլոր ֆե Սթար" ծաղկի սրահն իր հաճախորդներին է առաջարկում բազմօրինակ ծաղկեփնջեր, նուրբ և գերող կոմպոզիցիաներ:
-Մենք միշտ սիրով և մեծ նվիրվածությամբ ենք օգնում մեր հաճախորդներին ընտրել այս կամ այն ծաղիկը, ստեղծում նոր գեղեցիկ փնջեր և ճանապարհում նրանց֊ նշեց խանութ֊սրահի հիմնադիր Աստղիկ Վարդապետյանը: "Ֆլոր դե Սթար" ծաղկի սրահը առանձնանում է ծաղիկների մշտական թարմությամբ, լայն և բազմապիսի տեսականիով, իհարկե ճկուն զեղչային համակարգով և անշուշտ մեր յուրաքանչյուր քմահաճ հաճախորդին առանձնահատուկ սպասարկմամբ: Մեր հաճախորդների ժպիտը խոսում է մեր կատարած աշխատանքը բարձր գնահատելու մասին: Ի դեպ, Ձեր ընտրած ծաղկեփունջը խանութ֊սրահից կարող են առաքել անմիջապես Ձեր տուն, իսկ եթե ցանկանաք մոտենալ, հիշեցնենք որ "Ֆլոր դե Սթար"֊ը գտնվում է Դավիթաշեն 1֊ին թաղ. 51 հասցեում, հեռախոսահամար` 077 17 11 15։
{gallery height=115 crop=1 maxcount=391}event/2017/flordestar{/gallery}