Հոկտեմբերի 30–ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ողջ հասույթը, 1 100 000 ՀՀ դրամը, փոխանցվելու է ,,Հայ Մայրեր,, և ,,Բարի Մամա,, բարեգործական ՀԿ-ների հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մեր հետ զրույցի ժամանակ համերգի նախաձեռնող և կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը անգամ նշեց, որ հնարավոր է գումարը ավելանա քանի որ համերգից հետո ևս մարդիկ ցանկություն են հայտնել միանալու բարեգործությանը, ինչը շատ ուրախացնող փաստ է, դա նշանակում է, որ մեր նպատակը իրագործվել է, և մեր արած բարի գործը վարակիչ է եղել։
Համերգի նշանաբանն էր `,,ՄԻՇՏ ԺՊՏԱ, ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԵՄ,,: Այս կարգախոսին միացել էին համերգի մասնակիցները և գործընկերները, ինչպես նաև մենք։ Չնայած որ գլխավոր նպատակներից մեկը իսկական տոն պարգևելն էր երեխաներին, հիշեցնելով, որ նրանք մենակ չեն և թե ինչքան ընկերներ ունեն ,բայց և այնպես, նաև շատ կարևոր էր նյութական օգնությունը։
Համերգին մեծ սիրով մասնակցում էին սիրված երգիչ- երգչուհիներ` Նիկ Եգիբյանը , Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սոնե Սիլվերը, Ջուսը, Զառա Մարկոսյանը, Սերգեյ Գրիգորյանը, Կարինա Առուստամյանը, Դավիթ Պարոնիկյանը, Անահիտ Շահբազյանը, Լենա Ղազարյանը, ովքեր դուետներով հանդես եկան պատանի և փոքրիկ երգիչ երգչուհիների հետ` Լիդա Առաքելյան, Յանա Հովհաննիսյան, Միլի Միսկարյան, Նարեկ Վարդանյան, Մեգի Բադիրյան, էլինա Չոլախյան, Միլենա Գևորգյան, Արման Սիմոնյան, Վիկա Բալբուչակյան, Նատալի , Գագիկ Խաչատրյան, Անի Մնացականյան, ՍԱԹԻ, Գոռ Համբարձումյան, Մելիսա Գևորգյան, Անահիտ Առաքելյան, Մարի Հովհաննիսյան:
Մասնակցությամբ` Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի , ,,Li Voice,, ոկալ ստուդիայի, ,,Style,, պարային համույթի, Hip-Hop Life, GM – Max ,,A-ERA ,, Art School, ,,Salsa,, պարային ակումբի,, Maga Dance,, ,, Jes Dance,, և ,,Կոլիբրիս,, պարային համույթի:
Հանդիսատեսի ակտիվ ծափերը, երեխաների ժպիտները, ոգևորությունը և վերջում գոհ հեռանալը փաստում էր այն մասին , որ ոչ միայն բարի գործին նպաստեցին իրենց ներկայությամբ այլ նաև իսկապես վայելեցին որակով կազմակերպված հիանալի համերգային ծրագիր։
{gallery height=115 crop=1 maxcount=597}event/2017/smilecolors{/gallery}