Հոկտեմբերի 28-ին Երևան Մոլում տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին Zara Home խանութ-սրահի պասշտոնական բացման արարողությունը: Խանութ-սրահի մակերեսը ավելի քան 500 ք/մ է և ներկայացնում է բրենդի բոլոր հավաքածուները` ներարռյալ Zara Home Kids մանկական հավաքածուն: Խանութը աչքի է ընկնում նորարար դիզայնով, որը նույնն է ողջ աշխարհի Zara Home սրահներում: Խանութի ինտերիերը ներկայացված է ավանգարտ և էլեգանտ կոնցեպտում` օգտագործվող նյութերի պարզության և բնության հետ ներդաշնակության մեջ: Օգտագործված գույների, կաղնու փայտի և մարմարե հատակի համադրությունը Zara Home խանութի առանձնահատկություններից է:
Zara Home-ի մասին
Zara Home-ը Ինտիդեք Գրուպի տան դիզայնի ապրանքանիշն է: Նրա հավաքածուները հիմնված են նորաձևության վերջին միտումների վրա եւ ներառում են անկողնային պարագաներ, սեղանի սփռոցներ եւ լոգանքի սրբիչներ, կահույք, սեղանի պարագաներ, սպասք և տան համար նախատեսված այլ դեկորատիվ տարրեր, ինչպես նաև մարմնի խնամքի տեսականի: 2003 թ.-ից սկսած Zara Home-ը արագորեն ընդլայնվեց և այժմ գործում է հինգ մայրցամաքներում, ավելի քան 70 երկրներում՝ ավելի քան 500 խանութներով: Շնորհիվ աշխարհի տարբեր երկրների դիզայներների յուրօրինակ արտադրանքների Zara Home-ը միջազգային ոլորտի միտումները է բերում Հայաստան՝ օգնելով հաճախորդներին ստեղծել ջերմ և նորաձև միջավայր:
Zara Home-ի պատմությունը
2003 թ. Օգոստոսին Zara Home հիմնվեց որպես Ինտիդեքս գրուպի նոր բիզնես ուղղություն: Տարեվերջին ապրանքանիշը արդեն ուներ 26 խանութ, 22-ը Իսպանիայում, 2-ը՝ Պորտուգալիայում, մեկը` Միացյալ Թագավորությունում եւ մեկը` Հունաստանում: Այժմ Zara Home-ը ներկա է աշխարհի 74 երկրներում, որոնց թվում են Իտալիան, Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրիան, Շվեյցարիան, Հոլանդիան եւ այլն: 2017 թվականին Zara Home-ը բացեց իր առաջին խանութները Իսրայելում, Բելառուսում, Չեխիայում, Թունիսում և Հայաստանում:
{gallery height=115 crop=1 maxcount=210}event/2017/zarahome{/gallery}