Dalma Garden Mall-ը առաջինն էր Հայաստանում, որ shopping-ը դարձրեց գերագույն հաճույք: Հոկտեմբերի 21-ին` Dalma Garden Mall-ը նշեց իր ակտիվ գործունեության 5 ամյակը: Բացառիկ էր Դալմայի ծննդյան տարեդարձը այն մասով, որ իր ծննդյան օրը որոշել էր նվեր անել իր հավատարիմ հաճախորդներին, կազմակերպելով` «Իմ ծննդյան քո նվերը» խորագրով վիճակախաղը: Անվանական կտրոններով լի թափանցիկ տարայի միջից փոքրիկների օգնությամբ դուրս հանվեց այն երջանիկների անունները, ովքեր ստացան տարբեր անակնկալ նվերներ: Երեկոյի գլխավոր նպատակն էր` 2 A դասի Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաների խաղարկությունը: Խաղարկվեցին նաև Rouge խանութ-սրահի կողմից պատրաստված հատուկ նվերը, JYSK Armenia-յի և Retail Group Armenia-յի կողմից 300.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, Ծաղկաձորի Armenia Marriott Hotel-ի կողմից 2 հատ 2 անձի համար նախատեսված հանգիստ, իսկ Zigzag ընկերության կողմից խաղարկվեց Iphone 8: Dalma Garden Mall-ի հավատարիմ հաճախորդներից` Վարդուհի Հովհաննիսյանը և Գուրգեն Գրիգորյանցը դարձան ավտոմեքենաների հաջողակ տերերը:
Վիճակախաղի ավարտից հետո, բարձր տրամադրությամբ Dalma Garden Mall-ի հաճախորդները վայելեցին Կարինա Առուստամյանի և The Band խմբի ելույթը:
Dalma Garden Mall-ը ևս մեկ անակնկալ էր պատրաստել իր հաճախորդների համար, իր ծննդյան օրը հրավիրելով վրացի երգիչ Dato-յին: Dalma Garden Mall-ի տնօրեն` Էդգար Խաչատրյանի և փոխտնօրեն` Վահագն Գևորգյանի գլխավորությամբ Dato-յի խելահեղ ելույթի ընթացքում տեղի ունեցավ տոնական տորթի արարողությունը:
Տոնական բարձր տրամադրությունը եզրափակեց DJ Karo Pillz-ը:
Հասցե` Ծիծեռնակաբերդի խճուղի 3
Հեռ.` 060 461111
Կայք` www.dalma.am
FB.` https://web.facebook.com/DalmaGardenMallOfficial/
{gallery height=115 crop=1 maxcount=161}event/2017/dalma5bday{/gallery}