Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Ex Nihilo բրենդի FRENCH AFFAIR բույրի շնորհանդեսը…

Ex Nihilo բրենդի FRENCH AFFAIR բույրի շնորհանդեսը…

Thursday, 19 October 2017 14:25

Հատուկ Hermitage Armenia-յի հրավերով Հայաստանում է գտնվում Ex Nihilo բրենդի համահիմնադիրներից Սիլվի Լոդեն: Նշեմ, որ ապրանքանիշի հիմնադիրներն են Բենուա Վերդիեն, Սիլվի Լոդեյը և Օլիվիե Ռոյեղը, որոնցից և ոչ մեկը պարֆյումեր չէ, բայց նրանք կարողացել են համախմբվել մի գաղափարի շուրջ և ստեղծել ընդհամենը 3 տարվա պատմություն ունեցող, այսինքն չափազանց երիտասարդ, բայց չափազանց սիրված մի ապրանքանիշը՝ Ex Nihilo: Համագործակցելով տարբեր անվանի պարֆյումերների հետ՝ (Olivier Pescheux, Givaudan, Quentin Bisch, Nadège Legarlantezec, Nathalie Gracia-Cetto) ապրանքանիշը բույր ստեղծելիս առաջնայինը գնահատուկ է որակը և ինքնատիպությունը, իսկ եթե խոսենք նոր բույրի մասին, որի շնորհանդեսին ներկա էինք երեկ, ապա կարող ենք ասել, որ ICONOCLAST հավաքածուի նոր՝ FRENCH AFFAIR օծանելիքը վեր է հանում 70-ականներին բնորոշ հրապուրիչ լավատեսությունը: Այն փարիզյան հմայիչ համառությամբ համատեղում է հակակոնֆորմիզմն ու շքեղ տրամադրությունը: FRENCH AFFAIR-ը ոգեշնչված է նոր դենդիներից, ովքեր շլացնող ինքնավստահությամբ զբոսնում են Սեն-Ժերմեն հրապարակում: FRENCH AFFAIR նոր օծանելիքը մարմնավորում է իրական գայթակղությունն ու խաղում գենդերային կոդերի հետ: Բերգամոտի, վարդի և վետիվերի մաքուր ու առկայծող նոտաները աստիճանաբար մարում են՝ էլ ավելի ընդգծելով Avant-Garde Շիպրի հարստությունը: Սա մի ստեղծագործություն է, որ փառաբանում է Rive Gauche-ի ոգին:

Օլֆակտորային նոտաներ.

Վերին՝ Բերգամոտ, լիչի, մանուշակի տերևների աբսոլյու,

Սրտի՝ Վարդի աբսոլյու, Atlas մայրի, Անժելիկա,

Հիմքի՝ Պաչուլի, վետիվեր, կաղնու մամուռ:

Պարֆյումեր՝ Քվենտին Բիշ

French Affair բույրն արդեն վաճառքում է HERMITAGE բացառիկ բույրերի ցանցի բոլոր սրահներում:

Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչպես FRENCH AFFAIR բույրին դիմավորեցին Հայաստանում: Բացառիկ շքեղ երեկո Hermitage Armenia խանութ-սրահի կողմից. երբ հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք. հետաքրքիր դեկորացիաներ Navasardi-ի կողմից, դեկորացիաներ, որոնց դիմաց նկարվելիս հյուրերը զգում էին օրվա շունչը: Բարմեն, ով բոլորին հյուրասիրեց անվանական կապույտ French Affair կոկտեյլ՝ հենց հյուրերի աչքի առաջ գեղեցիկ շոուի միջոցով պատրաստելով դրանք: Համեղ հյուրասիրություն, որից բոլոր ներկաներն օգտվեցին DJ Donz-ի կղմից առաջարկվող ռիթմիկ երաժշտոթյան ներքո: Իսկ երեկոն վարում էր սիրված հաղորդավար Վրույր Թադևոսյանը:Ի դեպ, չմոռանամ նշել, որ օրվա հերոսը Ex Nihilo բրենդի նոր՝ French Affair բույրը սրահում հայտնվեց հատուկ հրավիրված աճպարար Նահապետի կողմից ցուցադրված բացառիկ աճպարարական շոուի միջոցով: Իսկ ողջ երեկոյին ներկա էին Hermitage-ի հատուկ հյուրերը, որոնք իսկապե վայելեցին երեկոն: Ձեզ էլ առաջարկում են գնահատել մեր ֆոտոշարքը՝

 

{gallery height=115 crop=1 maxcount=95}event/2017/frenchhermitage{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ