ՌՈՖ վարսավիրանոցը երեկ նշեց իր բացման մեկ ամյակը:
Այս մեկ տարվա ընթացքում ՌՈՖ-ը կարողացավ երևանցիների մոտ վերականգնել այն բարի ավանդույթը, երբ վարսավիրը նաև ընկեր է, զրուցակից, իսկ վարսավիրանոցը՝ տղամարդկանց ակումբ: Բացառապես տղամարդկանց համար նախատեսված ՌՈՖ վարսավիրանոց-ակումբում այցելուները կարող եք ունենալ գեղեցիկ ոճային սանրվածք, խնամված մորուք, օգտվել մատնահարդարման, ոտնահարդարման, կոսմետոլոգիական ծառայություններից, ինչպես նաև tattoo art-ից: Նշեմ, որ ակումբում օգտագործվող բոլոր գործիքները անցնում են ախտահանման իդեալական համակարգ: Շնորհավորում ենք ՌՈՖ-ի ղեկավարությանը և, մեկ տարվա ընթացքում ձեռք բերած համատարիմ հաճախորդներին, և փաստում այն որ այո՛, Ռոֆ-ը կարողացավ վերականգնել1920 ականների Հին Երևանում գործող այն ավանդույթը, որ վարսավիրանոցը կարող է լինել նաև հավաքատեղի, որտեղ տղամարդիկ կկարողանան սպասարկվել, վայելել մի բաժակ վիսկի՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ:
Հիշեցնեմ, որ ROF վարսավիրանոց-ակումբը գտնվում է Սարյան փողոցի վրա, <<Anahait Simonyan Fashion>>-ի անմիջապես կողքին:
Իսկ տոնական օրվա հիշարժան պահերը, շնորհավորանքները, հյուրասիրությունն ու ողջ տրաադրությունը մեր գեղեցիկ ֆոտոշարքում՝
{gallery height=115 crop=1 maxcount=246}event/2017/rof1year{/gallery}