Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Artistry MakeUp School. Grand Opening

Artistry MakeUp School. Grand Opening

Thursday, 19 October 2017 08:58

Լիանա Կուդբալյանի և Վարդան Պողոսյանի գլխավորությամբ` հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Artistry Make Up School-ի պաշտոնական բացման արարողությունը: Artistry Make Up School-ում կազմակերպված երեկոյի հյուրերն էին` հարազատները, ընկերները, սաները և հավատարիմ հաճախորդները:

Երեկոյի ընթացքում տիրում էր բարձր տրամադրություն. երաժշտություն, համեղ հյուրասիրություն: Հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցել հաճելի անակնկալներով լի խաղարկությանը` խաղարկվեց դիմահարդարման և մատնահարդարման 30% և դասընթացների մասնակցության 5%, 10%, 20%-անոց զեղչի քարտեր: Երեկոյի ընթացքը քաղցրացավ Ani’s Cake-ի կողմից պատրաստված համեղ տորթի արարողությամբ: Միջոցառման գլխավոր հովանավորն էր` Armenia Wine ընկերությունը, իսկ երաժշտությունն ապահովեց` DJ Hidden-ը:

Ի դեպ, նշենք որ, մենք ևս մասնակցեցինք խաղարկությանը` շահելով մեկանգամյա 20%-անոց զեղչի քարտ` մեկամսյա դիմահարդարման դասընթացի համար:

Նաև նշենք, որ Artistry Make Up School-ում կարող եք օգտվել դիմահարդարման և մատնահարդարման բարձրակարգ ծառայություններից, որոնք սպասարկում են արտասահմանում վերապատրաստված մասնագետները: Artistry Make Up School-ում գործում է խմբակային և անհատական դիմահարդարման դասընթացներ: Տնօրեն Լիանա Կուդբալյանի խոսքերով` խմբակային դասընթացները կազմակերպվում են 6 անձանցից բաղկացած խմբերով: Դպրոցը տրամադրում է մոդելներին և բոլոր ընթացիկ օգտագործվող նյութերը: Դասընթացներն ավարտելուց հետո տրվում է եռալեզու հավաստագրեր:

Հասցե` Բաղրամյան 68

Հեռ.` 077 410068

Fb.` https://web.facebook.com/ArtistryMakeupSchool/

 

{gallery height=115 crop=1 maxcount=140}event/2017/artistry{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ