Հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող Շեն Տեքստիլ խանութ-սրահը պաշտոնապես նշեց ընկերության հիմնադրման 10 ամյակը, ինչպես նաև Շեն Կահույք ինտերիեր֊սրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Շեն Կահույք֊ում ներկայացված է բարձրորակ կահույքի լայն տեսականի, անկողնային պարագաներ, աքսեսուարներ, գորգեր, վարագույրներ և այլն։ Բացման օրը պատահական չէր ընտրված. Երևանի 2799-ամյակի օրը կրկնակի տոն և նշանակավոր դարձավ բոլոր ներկաների համար: Նրանք կարողացան հաճելի երաժշտության ներքո շրջել ողջ սրահով, ծանոթանալ առաջարկվող տեսականուն, օգտվել համեղ հյուրասիրությունից և նվերներով հեռանալ Շեն Կահույք խանութ֊սրահից։ 10-ամյա գործունեության ընթացքում այս ընկերության նպատակն է եղել բավարարել հավատարիմ հաճախորդների պահանջմունքները՝ համադրելով որակը գեղեցիկի հետ:
Իսկ հիմա քիչ ավելի մանրամասն <<Շեն Կահույք>> ինտերիեր-սրահի մասին. սրահում ներկայացված ողջ կահույքի դիզայնը նախագծվել է իտալացի դիզայներների կողմից, որոնք Հայաստան էին ժամանել հատուկ <<Շեն>>-ի հրավերով: Նախագծի շրջանակներում <<Շեն Կահույք>>-ը համագործակցում է ինչպես տեղական արտադրողներ ( որոնք ընտրվել են իտալացի դիզայների կողմից), այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող բրենդեր ներմուծող ընկերությունների հետ. Maria Luce` ջահեր, Duson` ներքնակներ, Teka` խոհանոցային տեխնիկա, և Տեքստիլ Գրուպ: Ելնելով հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմաններից՝ ընկերության հիմնական նպատակն ու առաքելությունն է խթանել տեղական արտադրանքը, միևնույն ժամանակ հետևելով կյանքի արագացված ռիթմին, հաճախորդներին հնարավորություն ընձեռել խնայել իրենց ժամանակը, քանզի այցելելով սրահ՝ կահույքի հետ միասին նրանք կկարողանան գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց բնակարանի ինտերիերի համար: Իսկ եթե Դուք դեռ չեք կողմնորոշվել ընտրության հարցում, անհոգ եղեք, որակավորված մասնագետները կաջակցեն Ձեզ բնակարանի ինտերիերի նախագծման և սեղմ ժամկետներում պատվերների իրականացման հարցում: Այս ինտերիեր-սրահում ցանկացած քմահաճ հաճախորդ կգտնի իր բնակարանին վայել կահույք:
«Շեն Տեքստիլ» խանութ-սրահը գործելով 2007 թ-ից` համագործակցել է իտալական, իսպանական, գերմանական և եվրոպական այլ խոշորագույն ընկերությունների հետ։ Խանութն իր հաճախորդին է ներկայացնում ժամանակակից գրաֆիկական լուծումներով դասական ու նրբաոճ գործվածքների, ինչպես նաև գորգերի, քիվերի ու աքսեսուարների լայն տեսականի:
Հիշեցնենք որ Շեն Կահույքը գտնվում է Սեբաստիա 157/2 հասցեում, հեռախոսահամար` 091 64 44 44
{gallery height=115 crop=1 maxcount=304}event/2017/shentextile{/gallery}