Ավանդույթի համաձայն, Yerevan Mall-ը իր հաճախորդների օրն ավելի գեղեցիկ և հաճելի դարձնելու համար, Aram Mp3-ի հետ համագործակցության արդյունքում հերթական անգամ կազմակերպեց միջոցառում։
Երեկ՝ հոկտեմբերի 12֊ին, կայացավ Aram Mp3-ի երկար սպասված ելույթը։ Միջոցառման ընթացքում Aram Mp3-ին ներկայացավ իր նոր երգով և տեսահոլովակով, որն ուղեկցվեց մենահամերգով։ Երգը կոչվում էր "Սկսում ենք"։ Aram Mp3-ի խոսքերով երգը ստեղծվել է ամռանը։ Առաջարկը եղել է Լազարովի կողմից, ով ապահովել է նաև գործիքավորումը, տեքստի հեղինակն է՝ Ֆելիքս Խաչատրյանը։ Երգի հումորային նոտաների հեղինակը՝ Aram Mp3-ին է։ Հետաքրքիր և չկրկնվող տեսահոլովակի գլխավոր դերակատարը Aram Mp3-ի վաղեմի ընկեր՝ Տարոն Իսպիրյանն էր. բոլորիս հայտնի՝ Պոնչը, ում զվարճալի և աշխույժ դերը էլ ավելի ոգևորեց ներկաներին։ Մտերիմ ընկերներից՝ Անաիս Սարդարյանից, Ֆելիքս Խաչատրյանից բացի միջոցառմանը ներկա էին նաև երկրպագուների հոծ բազմություն։
-Շատ հեշտ էր Արամի հետ աշխատել։ Ամբողջ թիմով հաճույք ենք ստացել նրա հետ աշխատելուց։ Ե՛վ ինքը, և՛ իր թիմը շատ պրոֆեսիոնալ են,- հարցազրույցի ժամանակ նշեց Yerevan Mall-ի միջոցառումների և վաճառքի գծով մենեջեր՝ Ինգա Մուրադյանը։
Ի դեպ, նշենք, որ մոտ օրերս Yerevan Mall-ում սպասվում է ևս մեկ յուրօրինակ միջոցառում, որի ժամանակ կլինի ակումբային քարտի խաղարկություն, մանրամասները շուտով կներկայացնենք։
P.S. Չմոռանանք նշել, որ միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև DJ Smoke-ը:
{gallery height=115 crop=1 maxcount=169}event/2017/mp3yerevanmall{/gallery}