Սիրով ներկայացնում ենք Ձեզ ևս մի տաղանդավոր փոքրիկ երգչուհու, գեղեցկուհի Սաթիի <<Տոնդ շնորհավոր>> երգի պրեմիերան, որի շնորհանդեսին ներկա գտնվեցի նախորդ օրը Կամի ակումբում: Երգչուհու մայրիկը, Գոհար Պողոսյանը, իսկական տոն էր կազմակերպել իր աղջնակի համար. տարեդարձ և տեսահոլովակի պրեմիերա: Համեղ հյուրասիորություն, տոնական տրամադրություն և բազում հյուրեր: Հյուրերի թվում էին սիրված երգչուհի Լիդուշիկը, Էլինա Չոլախյանը, ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը, դերասան Արմեն Դանիելյանը, Սաթիի ընկերները, հարազատները, նույնիսկ երգչուհու դպրոցի տնօրենը, առաջին ուսուցչուհին ու դասղեկը: Շնորհանդեսին ներկա էին նաև երգի երաժշտության հեղինակ Արսեն Ղազարյանը, խոսքերի հեղինակ Արմինե Բոյաջյանը, տեսահոլովակի ռեժիսոր նելլի Պողոսյանը, մանկական միջոցառումների կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը, մայրիկի դպրոցական տարիների ընկերուհի՝ հոգեբան Լիլիթ Ալեքսանյանը: Տեսահոլովակում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Աշոտ Ղազարյանի և Աբել Աբելյանի ստուդիաների տաղանդավոր սաները:
Տեսահոլովակի գործիքավորումը՝ A Production-ի
Պարային բեմադրության հեղինակ՝ MAGA DANCE ստուդիայի, գեղարվեստական ղեկավար Անուշ Գիժլարյան
Նկարահանումների աջակցման համար հատուկ շնորհակալություն Avenue De Fleurs սրահին, ՋՐԱՇԽԱՐՀ ընտանեկան ժամանցի կենտրոնին, 21TV-ին, օպերատորական կազմին, լավագույն նախագծերի մոնտաժի հեղինակ Էդուարդ Մատենցյանին, ինչպես նաև Biayni by Vahan Khachatryan սրահին, ԿԱՄԻ ակումբին և Business Magazine Armenia ամսագրի տնօրեն Կարինե Շահվերդյանին:
Նշեմ նաև, որ ողջ միջոցառումը վարելու հաճելի պարտականությանը վստահված էր հենց երգչուհի Սաթիին և դերասանուհի Ժաննա Բուտուլյանին: Սաթիի «Տոնդ շնորհավոր» տեսահոլովակի գլխավոր հերոսներից մեկի՝ ուսուցչուհու կերպարը հենց Ժաննային էր վստահվել։ Միջոցառման ընթացքում Սաթին իր նոր՝ ԻՄ ԵՐԵՎԱՆ երգով շնորհավորեց նաև մեր սիրելի Երևանի 2799-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 11-ին փոքրիկ Սաթին Hi-Am բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ներկայացրել էր նաև «Ես հայ եմ» տեսահոլովակը՝ կրկին նվիրված սիրո քաղաք Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին։
{gallery height=115 crop=1 maxcount=292}event/2017/satipremier{/gallery}