Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՙ ՙՀարսնացուն Վեգասից՚՚ ՚ . ֆիլմի մանրամասները

ՙ ՙՀարսնացուն Վեգասից՚՚ ՚ . ֆիլմի մանրամասները

Tuesday, 10 June 2014 06:58

Այսօր ժամը 13:30 տեղի ունեցավ  մամլոասուլիս ՙՙՙ ՙՀարսնացուն Վեգասից՚՚ ՚ ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանի,

Էդմոնդ Գրիգորյանի և գլխավոր դերասան Միքայել Շարաֆյանի հետ: Նրանք խոսեցին ֆիլմում կատարված

աշխատանքների, դերասանների ընտրության և զավեշտալի դեպքերի մասին: ՙ ՙ Հարսնացուն Վեգասից ՚՚ ՚ ֆիլմի

ստեղծագործական կազմում կա հետաքրքիր զուգադիպություն՝ ֆիլմը Արթուր Բաբայանի առաջին լիամետրաժ ֆիլմն է,

Էդմոնդ Գրիգորյանի առաջին փորձը որպես պրոդյուսեր, Միքայել Շարաֆյանի առաջին փորձը որպես դերասան և

Շարլին Ռոուզի առաջին համագործակցությունը հայ ֆիլմարտադրողների ու դերասանների հետ:

Հավաքված բոլոր լրագրողները տվեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով գրեթե սպառիչ պատասխաններ,

թողնելով որոշ անակնկալներ կադրի ներսում: Մեր այն հարցին՝ արդյոք դժվար չէր ամերիկյան միջավայրում

ստեղծել այնպիսի կոլորիտ, որտեղ պետք է զարգանային հայ գյուղացի տղայի՝Մկոյի գործողությունները,

նրանք պատասխանեցին, որ չնայած առաջացած որոշ խնդիրներին, նրանք այնուամենայնիվ ընտրել են ոչ թե

տիպիկ հայ գյուղացու, այլ մի սպիտակ ագռավի կերպար, ով ունի իր ուրույն աշխարհը և կարող է հեշտությամբ ընդունվել

բոլոր ազգերի կողմից: Իսկ այն հարցին, թե կան ծրագրեր կապված այլ ժանրի ստեղծագործությունների հետ, ռեժիսորը մի

պահ կանգ առնելով՝ պատասխանեց, որ իր առաջին կարճամետրաժ ֆիլմը եղել է դրամա, և չբացելով չակերտները նա ասաց,

որ հաջորդ ֆիլմը կլինի թրեյլեր, նաև հավելեց, որ ինքն իրեն ավելի բնորոշ է համարում կատակերգական ժանրը:

 Մեր վերջին հարցին, թե կան միտումներ օգնելու հայ նորաթուխ երիտասարդներին, ովքեր ցանկանում են իրենց փորձել կինոարվեստում, Արթուր Բաբայանը պատասխանեց, որ հենց այս ֆիլմում կային բազմաթիվ սկսնակ երիտասարդներ, ի դեպ ամերիկաբնակ, սակայն հավելեց, որ մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կօգնի այն երիտասարդներին,

ովքեր կցանկանան մուտք գործել կինոաշխարհ: Նշեցին նաև, որ ֆիլմը սկզբնապես նախատեսված էր ներկայացնել ԱՄՆ-ում, բայց քանի-որ ֆիլմի ընթացքը սկսում է զարգանալ Հայաստանում, ապա  ԱՄՆ-ում որոշվեց պրեմիերան անցկացնել  ՀՀ-ում, ապա միայն նոր ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Իսկ գլխավոր հերոս Միքայել Շարաֆյանն ասաց, որ ֆիլմում նկարահանվել է հոր՝ Լևոն Շարաֆյանի խորհրդով,

չնայած իր մտավախություններին, որ կարող է չստացվել իր, որպես դերասանի փորձը, սակայն, իվերջո,

նկարահանվել է մեծ հպարտությամբ, քանզի իր խաղընկերներն էին ոչ թե իր հայրը,

այլ վաստակավոր դերասաններ Լևոն Շարաֆյանը և Ալլա Թումանյանը: 

        

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ