Այո´, լիբանանահայ Ջեք Թեքեյանը այլևս Հայաստանում է: Ջեք Թեքեյանը լինելով վարսահարդար-ոճաբան` 35 տարվա ակտիվ աշխատանքի շնորհիվ մի շարք երկրներում` Բեյրութում, ԱՄՆ-ում, Իտալիայում գործում են նրա անունով գեղեցկության սրահներ:
Օրերս կենտրոնի ամենաբանուկ փողոցում` Կողբացի 83 հասցեում, տեղի ունեցավ Ջեք Թեքեյանի Հայաստանյան գեղեցկության սրահի մասնաճյուղի պաշտոնական բացման շնորհանդեսը:
Գեղեցկության սրահի շնորհանդեսը հետաքրքիր և անակնկալներով լի ընթացք ունեցավ. հայուհի մոդելները ցուցադրեցին տաղանդաշատ Ջեքի պրոֆեսիոնալ աշխատանքները, նշեմ, որ մոդելների դիմահարդարումը վստահված էր Մերի Բուչախչյանին և Տաթևիկ Հովհաննիսյանին: Երեկոյի ընթացքում հանդես եկավ Նահապետ Արշակյանը իր աճպարարական հնարքներով, հյուրերը ունեցան հնարավորություն մասնակցելու խաղարկությանը: Նշենք, որ Ջեք Թեքեյանի գեղեցկության սրահում ներկայացված է Christel բրենդի նրբաճաշակ աքսեսուարները:Խաղարկությանը մասնակցած մի քանի հաղթողներին շնորհվեց Christel բրենդի աքսեսուարներ: Երեկոյի ընթացքը վստահված էր Աղասի Մելքոնյանին: Իսկ երեկոյի ավարտը տեղի ունեցավ տորթի արարողությամբ:
Ի դեպ, նշենք նաև, որ Ջեք Թեքեյանը Բեյրութում ունի վարսերի խնամքի (Haircare), վարսահարդարների և ոճաբանների ակադեմիա:
Դե ինչ, Ջեք Թեքեյանը և իր բարեհամբույր անձնակազմը սիրով սպասում է Ձեզ...
Հասցե` Կողբացի 83
Հեռ.` 096 448808
Fb.` https://web.facebook.com/JackTekeyanArmenia/
{gallery height=115 crop=1 maxcount=89}event/2017/jacktekeyan{/gallery}