Ratina էսթետիկ կենտրոնը գործում է ավելի քան 4 տարի: Իսկ ովքեր դեռ ծանոթ չեն, տեղեկացնեմ, որ կենտրոնը նախորդ օրը վերաբացվեց Արամի 72 հասցեում ավելի գեղեցիկ, ավելի ընդլայնված վայրում:
Ռատինա էսթետիկ կենտրոնը հագեցած է միայն եվրոպական և ամերիկյան արտադրության ժամանակակից նորագույն տեխնիկայով: Կենտրոնում օգտագործվում են բացառապես բարձրորակ նյութեր: Տնօրինությունը չի խնայում ոչինչ իր այցելուին գոհացնելու համար, խոսքերումս կհամոզվեք այստեղ այցելելուց հետո:
Ծառայությունները շատ տարբեր են՝ կոսմետոլոգիական ժամանակակից և արդյուանվետ մեթոդներ, կոնտուրային պլաստիկա, ֆոտո և լազերային մազահեռացում, մատնահարդարում, ոտնահարդարում, նաև բժշկական ոտնահարդարում, վարսահարդարում, դիմահարդարում և շատ այլ ծառայություններ, որոնք երկար կլինի թվարկել:
Իսկ հիմա մի քիչ բուն միջոցառման մասին. երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին հաճելի երաժշտություն, որն ապահովեցին Զառա Մարկոսյանն ու իր բենդը, օգտվեցին համեղ հյուրասիրությունից և, դե իհարկե, մասնակցեցին չափազանց հետաքրքիր վիկտորինայի: Բաց չթողեցինք նաև կրիայի հետ լուսանկարվելու հնարավորությունը, ի դեպ ասեմ, որ կենտրոնի խորհրդանիշը հենց կրիան է: Կենտրոնի հիմնադիրն է հանդիսանում Լիլիթ Զարգարյանը, ով իսկապես ջանք ու եռանդ չի խնայել հիանալի էսթետիկ կենտրոն ստեղծելու համար: Չմոռանամ նշել, որ կենտրոնն ունի հատուկ ախտահանման սենյակ, որտեղ մանրամասնորեն մաքրվում են օգտագործվող բոլոր գործիքները: Ախտահանումը շատ է կարևորվում Ռատինայում և ինչը վստահ եմ, կգնահատեն հաճախորդները: Ռատինա էսթետիկ կենտրոնը Հայաստանում Ելդան շվեյցարական դեմքի խնամքի միջոցների պաշտոնական ներկայացուցիչն է: Այն նախատեսված է ամենատարբեր տարիքի կանանց և տղամարդկանց համար: Յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր մաշկին համապատասխան քսուքներ, դիմակներ և ոչ միայն: Իսկ հիմա առաջարկում եմ գնահատել կենտրոնի ինտերիերն մեր լուսանկարների միջոցով:
{gallery height=115 crop=1 maxcount=217}event/2017/ratina{/gallery}