Այսօր Rossia Mall-ի Play Space մանկական սրճարանում իմ ամենասիրելի գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը, հաղորդավարուհի, պարուհի և երգչուհի Մեգին, ներկայացրեց իր "Երազանքներ" նոր տեսահոլովակը: Բազում երկրպագուներ եկել էին շնորհավորելու պատանի երգչուհուն, առաջինը նրա տեսահոլովակը դիտելու, նրա հետ լուսանկարվելու, հյուրասիրվելու և ցերեկույթը վայելելու համար ...
Ներկա էին նաև Լուսինե Թովմասյանը և Մեգիի սիրելի տատիկը, ով մեծ ներդրում ունի երգչուհու անցած ճանապարհի յուրաքանչյուր փուլում։
"Երազանքներ" տեսահոլովակի ռեժիսորը և երգի երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, բառերի հեղինակն է Գայանե Դանիելյանը: Գործիքավորումը՝ Վահան Նահապետյանի:
{gallery height=115 crop=1 maxcount=414}event/2017/meggidreams{/gallery}