Professional Make up
Made in Italy
Նախորդ օրը մենք կրկին Hermitage Armenia-յում էինք: Այս անգամ ներկա գտնվեցինք և ֆիքսեցինք NOUBA իտալական պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցների մուտքը Հայաստան: Ապրանքանիշի մասին քիչ հետո ավելի մանրամասն, իսկ հիմա հակիրճ միջոցառման մասին. հաճելի երեկո, հյուրասիրություն, բազում նվերներ… Երեկոյի ընթացքում սիրված Make up artist Հրանուշ Եղոյանի միջոցով մենք կարողացանք գնահատել և տեսնել, թե ինչ գեղեցիկ դիմահարդարում կարելի է ունենալ՝ NOUBA-յի առաջարկվող տեսականուց օգտվելու դեպքում: Ի դեպ իտալական գինու հյուրասիրությունը՝ Vino & Vino-յի կողմից, մոդելները կրում էին դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ հագուստները, իսկ միջոցառման հաղորդավարն էր Վրույր Թադևոսյանը : Այնպես որ, եթե դիմահարդարումը ձեր կիրքն է, ապա ձեր ընտրությունը պետք է կանգ առնի ստեղծագործ մտքի և գիտական նորագույն նվաճումների կատարյալ միության՝ Nouba ապրանքանիշի վրա:
Իտալական կիրքը
Nouba-ն դյութիչ անուն է, որը յուրահատուկ տուրք է հնագույն աֆրիկյան Նուբասա ցեղախմբին, որ առանձնանում է մարմնի գեղարվեստական նկարազարդման արվեստով. անհավանական կենդանի արվեստ, որ կոչված է փառաբանելու կյանքն ու գեղեցկության ուժը:
Nouba-ն ձոն է կանանց, բոլորին և յուրաքանչյուրին, կանացիության տոն, միշտ մեկ քայլ առաջ նորաձևության միտումներում: Իր ստեղծման առաջին իսկ օրից Nouba-ն դարձավ հատկանշական արտադրանքի խորհրդանիշ. առաջին բրոնզե երանգ պարգևող փոշին պատմության մեջ՝ La Terra-ն, 1980-ականներին ճանաչվեց տասնամյակի ամենանորարական միջոցը:
Նորարարություն, ստեղծագործ մոտեցում, յուրահատուկ և զարմանալի նրբերանգներ. սա մեր կիրքն է յուրաքանչյուր կնոջ գեղեցկության կերտման հարցում:
40-ամյա պատմություն ունեցող այս ապրանքանիշն ի զորու է ամենօրյա կյանքն ավելի գեղեցիկ դարձնել, Nouba-ն «Պատրաստված է Իտալիայում» արտահայտության իրական մարմնացումն է, որն արտահայտում է կանանց ցանկություններն ու անուրջները, այնքան եզակի ու չբարձրաձայնված, բայց և ընդհանուր՝ բոլոր կանանց համար:
Nouba-ն հնարավորություն է տալիս շեշտը դնել այն կիրառողի տաղանդի և համարձակության վրա, մշտապես ստեղծել և բացահայտել նորը, այն, ինչ դեռ ոչ ոք նույնիսկ չի երևակայել:
Nouba դիմահարդարման միջոցներն օգտագործման մեջ պարզ լինելով հանդերձ ներառում են ավելի քան 600 կրքոտ նրբերանգներ:
Անդրեա Բրամբիլլան Nouba-յին ստեղծագործ հոգին է: Դիմահարդարման ոլորտում մագիստրոսի աստիճանը, իսկ այնուհետ Միլանի համալսարանում ստացած գիտության թեկնածուի ստիճանը Կոսմետայի տեխնիկայի ասպարեզում 90-ականներին, դեռ այն ժամանակ, երբ դիմահարդարումն ընդամենը էմպիրիկ գիտություն էր՝ կապված միմիայն գույնի հետ, թույլ տվեցին դեռ մանկուց տրանսֆորմացիաների և կերպարանափոխության հանդեպ Անդրեա Բրամբիլլայի մեծ սերը վերածել գիտության, տոխնոլոգիաների և գեղեցիկի անհավանական միության:
Nouba-ն գեղեցիկի արվեստն է, կյանքի արվեստը:
Նոր մարտահրավերներին դիմակայելու հատկության և մաքուր էնտուզիազմի շնորհիվ Nouba-ն ներկայացված է Եվրոպայում, արաբական երկրներում և հեռավոր արևելքում և ի զորու է մրցակցել ամենահայտնի դիմահարդարման ապրանքանիշերի հետ: Այսօր Nouba-ն արդեն ներկայացված է նաև Հայաստանում, Hermitage էքսկլյուզիվ օծանելիքի սրահների ցանցում:
{gallery height=115 crop=1 maxcount=215}event/2017/nouba{/gallery}