Բարձրակարգ բնական կոսմետիկա՝ ամբողջությամբ պատրաստված Հայաստանում։ <<Մեր մտքում ձեր գեղեցկությունն է, մեր սրտում՝ ձեր առողջությունը>>,- ահա Նաիրիան թիմի կարգախոսը: Ի դեպ, այսօր մենք Color Boom-ում ենք գտնվում հենց Նաիրիան ապրանքանիշի հրավերով, քանի որ այսուհետ այս գեղեցիկ Nail Studio-ից նույնպես Դուք կկարողանաք ձեռք բերել Նաիրիան ապրանքանիշի խնամքի պարագաները: Հաճելի զրույց, համեղ հյուրասիրություն, անուշահամ թարմ պատրաստվող սուրճ Kaffa ընկերության կողմից ինչպե նաև հնարավորություն տեղում տեսնել, թե ինչպես են պատրաստվում Ձեր սիրելի քսուքները, որոնք, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 100% բնական են: Նաիրիանի առավելություններից մեկն էլ հենց այն է, որ բոլոր խնամքի միջոցները պատրաստվում են անմիջապես Հայաստանում, հայկական ջրով, ինչպես նաև հայոց բնության բաղադրիչներով՝ թույլ տալով Ձեզ մշտապես զերծ մնալ քիմիական նյութերից, արհեստական բույրերից:
- <<Մեր էպոսը պարզ է. Մենք բացարձակ հարգանքով ենք վերաբերվում ձեր մարմնին, բնությանը և բնության մեջ կյանք առնող բոլոր մասնիկներին: Վերցնելով բնւթյունից լավագույնը՝ մենք գիտության միջոցով տրամադրում են ձեզ կատարելապես բնական կոսմետիկական միջոցներ՝ ի ձոն և՛ գեղեցկության, և՛ առողջույան>>,- հարգանքներով՝ Նաիրիան:
Հիշեցնենք Color Boom Nail Studio-յի հասցեն՝ Ալեքսանդր Սպենդարյան 5
Հեռախոսահամար՝ 044 520 520
{gallery height=115 crop=1 maxcount=220}event/2017/nairiancolorboom{/gallery}