Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Kitchen with Helen

Kitchen with Helen

Friday, 08 September 2017 11:52

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում իր լայն, ակտիվ և համեղ գործունեությունն է ծավալել "Kitchen with Helen" առաջին ինտերնետային խոհանոցային նախագիծը, որն իր ողջ գործունեության ընթացքում անդրադարձել է տարատեսակ համեղ խոհանոցների։ Համեղ խոհանոցը միայն հետաքրքիր բաղադրատոմսերը չեն. բլոգն իր մեջ ներառում է ինչպես բազմազան ուտեստներ, այլ նաև տարատեսակ խմիչքներ, տարբեր երկնրների մշակույթներ ու ավանդույթներ։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն հասցրել է հյուրընկալվել հինգ երկրներ, որտեղ ուսումնասիրել է նրանց խոհանոցը և իր հետ բերել նոր բաղադրատոմսեր։ Հայաստանում "Kitchen with Helen"-ն անդրադառնում է այն ամենին, ինչը վերաբերում է խոհանոցին, այն վայրերին որտեղ պատրաստվում են համեղ ուտեստներ ու խմիչքներ։ Բլոգը չի սահմանափակվում միայն հայտնի ռեստորաններով, այն նաև հյուրընկալում է հանրաճանաչ շեֆ խոհարարների և ուսումնասիրում անհատների խոհանոցներ։

 

{gallery height=400 width=650 crop=1 maxcount=186}event/2017/kitchenhelen/1-556.jpg{/gallery}

 

2017թ․ի հուլիսի 12-21-ը "Kitchen with Helen"-ն իրականացրեց ի սկզբանե գրեթե անհավանական թվացող մի նախագիծ՝ ողջ անձնակազմով միջերկրական երկրներով՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, շրջագայություն մեծ նավով։ "Kitchen with Helen"-ի ողջ աշխատանքային թիմի և գործընկերների երկար ամիսների քրտնաջան աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նախագիծը, որի արդյունքում արդեն սեպտեմբերից հանդիսատեսին կփոխանցվեն հիանալի գույներ, համեր, տեսարաններ և ջերմ էմոցիաներ։

Այս հեքիաթային միջերկրական շրջագայությանը միացան նախագծի անբաժան մասնիկ՝ գործընկերները, որոնց հետ աշխատելը նախագծի ստեղծող և ղեկավար Հելեն Ուդումյանի խոսքերով միմիայն հաճույք էր։ “Նրանց վստահությունը մեզ էլ ավելի ներշնչեց ավելի լավ աշխատանք ապահովելը։ Ողջ կրուիզի ընթացքում, այդ շոգ և եռանդուն ամռան օրերին Coca-Cola-ն ապահովեց իր թարմ, սառը, համով էներգիայով։ Converse Bank-ը մեզ տրամադրեց մի քանի տեսակի քարտ, որոնցով մենք կարողացանք թե ապահովել մեր ամենօրյան առևտուրը և թե կուտակել միավորներ, բոնուսներ, որն ամբողջ տարվա ընթացքում կկարողանանք օգտագործել։ 7 քաղաքներում՝ Հռոմ, Բարսելոնա, Կանն, Լա Սպեցիա, Կորսիկա,Մայորկա, Ջենովա մեծ պատիվ ունեցանք ներկայացնելու հայկական առաջատար՝ թե համով, թե տեսակով և մակարդակով գինի Կարասը։ Կարասը մեզ հետ ճանապարհորդեց իր հինգ տեսակի գինիներով։ Շատ զավեշտալի և մի փոքր ծանր էր այդ 84 շիշ գինիները տեղափոխելը քաղաքից քաղաք, որը պարբերաբար ծիծաղի և միշտ հիշվող պատմությունների առիթ էր ստեղծում մեր թիմի համար։ Մենք հպարտացանք մեր հայկական արտադրանքի գինիով նույնիսկ արտասահմանյան սոմելիեների առջև։ Շրջագայության ընթացքում նվիրեցինք մեր Կարասը։

 

{gallery height=400 width=650 crop=1 maxcount=186}event/2017/kitchenhelen/1-527.jpg{/gallery}

 

Այս ճանապարհորդությունը մեզ լիարժեք հարմարավետություն ապահովեց Armenia Travel և Merry Tour տուրիստական գործակալությունները: Վայելեցինք մենք, վայելեցին արտասահմանցիները",- ասաց Հելենը։

Շրջագայության ընթացքում նախօրոք պայմանավորվածությունների շնորհիվ "Kitchen with Helen" թիմը կարողացավ հյուրընկալվել քաղաքների տրադիցիոն խոհանոցներին։ Տեղի հայտնի շեֆ-խոհանարների և պարզապես գուրմանների հետ միասին պատրաստեցին և սովորեցին տեղի հայտնի ուտեստների բաղադրատոմսերն իրենց գաղտնիքներով։ Այդ թվում նաև նավի շեֆ խոհարարի և գլխավոր սոմելիեի օգնությամբ կարողացան հասկանալ այս միջազգային շրջագայության մասնակիցների քմահաճույքները բավարարելու բոլոր եղանակները:

 

{gallery height=400 width=650 crop=1 maxcount=186}event/2017/kitchenhelen/1-420.jpg{/gallery}

 

Հելենի խոսքերով, նկարահանող թիմին միանում էին մարդիկ ովքեր պարզապես ցանկանում էին մեզ հետ անցնել այս շրջագայությունը, կիսել զգացմուքներն ու անմոռանալի համերը։ "Kitchen with Helen"-ն անմիջական է ու մարդամոտ։ Հետևելով մեր նախագծերին, բոլորը ցանկացողները կարող են միանալ մեզ մեր հետագա համեղ շրջագայություններին։"

Հեռ.` 099418214

Youtube - https://www.youtube.com/channel/UCey5tnzWGGv-thdfheo-w_g

Facebook - https://web.facebook.com/KitchenWithHelen/

 

{gallery height=115 crop=1 maxcount=9}event/2017/kitchenhelen{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ