Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Tashir Street #Happiness_For_Kids Show

Tashir Street #Happiness_For_Kids Show

Thursday, 31 August 2017 13:46

Երեկ` օգոստոսի 30-ին, Tashir Street Shopping Gallery-ին սեպտեմբերի 1-ին ընդառաջ մանկական զվարճալի միջոցառում էր կազմակերպել փոքրիկների համար: Վստահաբար կարող ենք ասել, որ երեկ լավագույն մանկական վառ ու գունեղ միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկով:

Tashir Street Shopping Gallery-ին պատրաստել էր անակնկալների տեղատարափ բոլոր փոքրիկների համար: Միջոցառման հյուրն էր արդեն մեծ ճանաչում ձեռք բերած և բոլոր փոքրիկների կողմից ամենասպասված << Պղպջակներով շոուն>>, որը ևս մեկ անգամ բոլորին ապշեցրեց իր այրվող և անհավանական չափերի հասնող պղպջակներով: Միջոցառման ընթացքում փոքրիկներին հյուր եկան Դիսնեի հայտնի և սիրված կերպարներ Արիելն ու Սեբաստիանը, Տրոլլերը և տրանսֆորմերները, որոնք ժամանակակից ռիթմերի ներքո պարային ֆլեշմոբ իրականացրեցին ներկա գտնվող երեխաների, ինչպես նաև մեծահասակների մասնակցությամբ:

 

{gallery height=115 crop=1 maxcount=4}event/2017/tashirkidsshow/part1{/gallery}

 

Հիշու՞մ եք` ինչ էինք սիրում բոլորս, երբ փոքր էինք: Այո', քաղցր բամբակ: Վստահ եմ` ներկաները կհամաձայնեն, որ միջոցառման ամենահաճելի պահերից մեկը բամբակ պատրաստելու գործընթացին հետևելն ու այն ուտելն էր: Մենք նույնպես չդիմացանք գայթակղությանը և համտեսեցինք այն: Ի դեպ, այն չափազանց համեղ էր:

Ձեր կարծիքով ո՞ր շոուն կարող է ամենից շատ հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ: Իհարկե, գիտական փորձերով շոուն, որը նույնպես միջոցառման հյուրն էր: Մինչ երեխաների մի մասը զբաղված էր զարմանահրաժ գիտական փորձերով, մյուս մասը դիտում էր` ինչպես է շոումենը փուչիկը ձևափոխելով ստանում տարբեր կերպարներ և անհամբերությամբ սպասում իրենց փուչիկներին:

 

{gallery height=115 crop=1 maxcount=4}event/2017/tashirkidsshow/part2{/gallery}

 

Շնորհակալություն Tashir Street Shopping Gallery-ին նման հետաքրքիր և գունեղ միջոցառում մեզ բոլորիս պարգևելու համար: Միջոցառման մանրամասները` տեսանյութում:

 

 

Հիշեցնենք, որ Tashir Street Shopping Gallery-ին գտնվում է Հյուսիսային պողոտա 6/2 հասցեում: Այստեղ ներկայացված են Ձեր ամենասիրելի խանութ-սրահները`Goood's house, New Balance, Balini Jewelry, Kare, Kids Land, Bogacho, Andriaveti Italy, Stilnyashka, Arcolad , The coffee city , Chocolate Bar, Rouge, Molly Bracken և այլն:

Առանձնահատուկ կցանկանանք նշել, որ հենց այստեղ է գտնվում <<Վերնիսաժ>> խանութ-սրահը, որտեղից կարող եք գնումներ կատարել ամեն օր ժ. 10:00-ից 20:00-ն:

Առաջարկում ենք հետևել Tashir Street Shopping Gallery-ի ֆեյսբուքյան էջին` նմանատիպ միջոցառումները և խանութ-սրահների զեղչային առաջարկները բաց չթողնելու համար:

Հասցե` Հյուսիսային պողոտա 6/2

FB` https://www.facebook.com/tashirstreetshoppinggallery/

 

{gallery height=115 crop=1 maxcount=69}event/2017/tashirkidsshow{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ