Օգոստոսի 25-ը կրկնակի տոն էր Արևիկ Ակումբի համար, քանի որ լրանում էր նոր երաժշտական տենդենցներին համահունչ քայլող և միևնույն ժամանակ մեր քաղաքի ամենահին և հետաքրքիր պատմություններով հարուստ Արևիկ լճի ստեղծման և Արևիկ ռեստորանի հիմնադրման 52, իսկ Arevik Lounge-ի` 7-ամյակը: Ծննդյան տարեդարձին Arevik Lounge-ը պատրաստել էր անակնկալների տեղատարափ բարձրակարգ երաժշտություն սիրողների համար: Ողջ երեկոյի ընթացքում հնչեց jazz, funk, rock and roll, pop և հայկական էթնիկ բարձրակարգ երաժշտություն ամենահայտնի և սիրված կատարողների ու նվագախմբերի մասնակցությամբ` Syuzi Sirakanyan's Band, Karina Arustamyan and The Band, Masha Mnjoyan and Imagine Band, Radik Gabrielyan and Con Alma, Yellowstones Band: Երեկոյի հատուկ հյուրն էր երևանյան կոլորիտային ջազի հիմնադիր, հայկական ջազի կենդանի լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող ջազմեն և Արևիկ Լաունջի վաղեմի և հավատարիմ ընկեր Լևոն Մալխասյանը` իր Մալխաս Բենդի` Արամո Գևորգյանի և Նիկողայոս Վարդանյանի հետ միասին: Ծննդյան տարեդարձի LIVE միացումը կարող եք դիտել այստեղ, իսկ Լևոն Մալխասյանի, Արամոյի և Կոլյայի անկրկնելի կատարումը առաջարկում ենք դիտել տեսանյութում:
Երևի կհամաձայնեք, որ մեր սիրելի քաղաքն ունի հինը պահպանելու խնդիր: Այստեղ գրեթե չեն պահպանվել հին ռեստորաններ և սրճարաններ, որոնք իրենց մեջ կրում են հին երևանյան համն ու հոտը: Արևիկ ռեստորանը, թերևս, այդ տեսակի մեջ միակն է` իր հիմնադրման հարուստ 52-ամյա պատմությամբ: Հիշեցնենք, որ Արևիկ Ակումբը գտնվում է Հաղթանակ զբոսայգում` Արևիկ լճի հարևանությամբ, որից էլ ստացել է իր անվանումը: Ռեստորանի և Արևի լճի հիմնադրման գաղափարը պատկանում է Վաչագան Մովսեսյանին, իսկ կառուցման աշխատանքները իրականացվել են Մովսեսյանների ընտանիքի կողմից, ովքեր իրենց բոլոր կարողություններն ու ջանքերն ուղղել են ռեստորանի և Arevik Lounge-ի հարակից հսկայական տարածքի պահպանմանն ու խնամքին: Հենց այդ նույն ընտանեկան ջերմությամբ ստեղծված և պահպանված լինելու գաղափարն ու զգացողությունն է, որ մեր քաղաքի բոլոր երաժշտասերներին հանգստյան օրերին ձգում և բերում է հենց Arevik Lounge:
Հիշեցնենք, որ Ձեր հաճելի ժամանցը կարող եք անցկացնել Arevik Lounge-ում` վայելելով բարձրակարգ երաժշտություն լավագույն կատարողների և բենդերի մատուցմամբ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ժ.20:00-ից սկսած: Նշենք նաև, որ այստեղ հնչում է ոչ միայն classic և jazz, այլ նաև funk և էլեկտրոնային երաժշտություն` սիրված և ճանաչված արտիստներ Aram Chakhoyan-ի, Dj Serjo-ի (Սերժ Սիմոնյան), Dave Pad –ի (Մոսկվայից) կատարմամբ:
Հասցե` Մոնումենտ, Բաբայան փ. 3
(Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ)
Հեռ.` 077 273845
FB` https://web.facebook.com/ArevikLounge/
{gallery height=115 crop=1 maxcount=28}event/2017/areviklounge{/gallery}