Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Տաշիր առևտրի կենտրոնը կազմակերպել էր ամառային գունեղ միջոցառում երեխաների համար: Միջոցառումն անցկացվեց առևտրի կենտրոնի 5-րդ հարկում, որտեղ գործող մանկական հագուստի և աքսեսուարների խանութներն անակնկալներ էին պատրաստել իրենց հաճախորդների համար:
Միջոցառման ընթացքում ամփոփվեց Տաշիր առևտրի կենտրոնի կողմից նախօրոք կազմակերպված «Գրքերի լուսանկարներ» մրցույթի արդյունքները, և մրցույթի բոլոր հաղթողներին շնորհվեցին արժեքավոր նվերներ առևտրի կենտրոնի 5-րդ հարկում ներկայացված խանութ-սրահների կողմից:
Միջոցառմանը ներկա փոքրիկների համար կազմակերպվել էր չափազանց հետաքրքիր և ապշեցուցիչ պղպջակներով շոու, որը նույնիսկ անտարբեր չթողեց միջոցառմանը ներկա մեծահասակներին: Երեխաների վարակիչ ոգևորությանը հավասար էնտուզիազմով շոու-ծրագրին մասնակցեցին նաև մեծահասակները: Մենք նույնպես չդիմացանք գայթակղությանը և հայտնվեցինք պղպջակի մեջ:
Միջոցառման ավարտին ինտելեկտուալ երեխաների մասնակցությամբ կազմակերպվեց վիկտորինա, որի հաղթող մասնակիցներին Տաշիր առևտրի կենտրոնի կողմից շնորհվեցին արժեքավոր նվերներ: Միջոցառման ամփոփ տեսանյութը առաջարկում ենք դիտել մեր YouTube-յան էջում:
Հ.Գ. Այսուհետ Տաշիր առևտրի կենտրոնի կողմից նմանատիպ հետաքրքիր միջոցառումներ հաճախակի են կազմակերպվելու և կրելու են շարունակական բնույթ: Առաջարկում ենք հետևել առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ բաց չթողնելու համար նմանատիպ միջոցառումները:
Հասցե՝ Խորենացի 33
Հեռ.՝ (010) 511157
Fb ՝ https://web.facebook.com/Tashircenteram/
{gallery height=115 crop=1 maxcount=189}event/2017/tashirschool{/gallery}