Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

KIDS FASHION DAYS - 2-nd day

KIDS FASHION DAYS - 2-nd day

Tuesday, 22 August 2017 13:14

Օգոստոսի 19-ին և 20-ին Mezzo Classic House-Club-ում առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին մանկական նորաձևության օրեր՝ Back To School խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների դպրոցական լուքերը` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ սեպտեմբեր ծանոթանալու բոլոր առաջարկներին և ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել:

Ցուցադրության 2-րդ օրը ներկայացան հայտնի և ճանաչված TAP A Loil, SeGant Major , Baby Town խանութ-սրահները: Նրանց դպրոցական տեսականին ներկայացրեցին փոքրիկ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած մոդելները: Նրանք նախագծի շրջանակներում դեֆիլեի դասընթացներ էին անցել սիրված մոդել Մարիկա Թունյանի մոտ Cataleya Wellness Club-ում և հիանալի ներկայացան:

Փոքրիկ մոդելների գեղեցիկ վարսահարդարումը և նուրբ դիմահարդարումը ապահովել էին HermiNa գեղեցկության սրահի հմուտ վարպետները:

Խանութ-սրահները ներկայացան ինչպես ստանդարտ, այնպես էլ եվրոպական ոճի դպրոցական տեսականիով:

Միջոցառումը իրենց ելույթներով ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգիչ- երգչուհիներ Էլեն Գալուստյանը, Դավիթ Գրիգորյանը, Սաթին, Կատրինը: Միջոցառումը վարեցին Անի Մնացականյանը և Միլենա Գևորգյանը:

Բոլոր մասնակից մոդելները ստացան նվեր քարտեր Երևան Մոլի Նավապետ Քիդի Գանձերի կղզիի կողմից , իսկ մայրիկները՝ մեկամսյա մարզասրահի անսահմանափակ աբոնեմենտ Cataleya Wellness Club-ի կողմից:

Ցուցադրության վերջում տեղի ունեցավ վիճակահանություն և հաջողակները շահեցին նվերներ Hermitage և Sipurella ընկերությունների կողմից:

Կազմակերպիչներ՝ Ռուբինա Գրիգորյան և Կարմեն Ղազարյան:

 

{gallery height=115 crop=1 maxcount=283}event/2017/kidsfashionday2{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ