Օգոստոսի 19-ին և 20-ին Mezzo Classic House-Club-ում առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին մանկական նորաձևության օրեր՝ Back To School խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների դպրոցական լուքերը` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ սեպտեմբեր ծանոթանալու բոլոր առաջարկներին և ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել:
Ցուցադրության 1-րդ օրը ներկայացան հայտնի և ճանաչված Mommy, Choupette, Megasport խանութ-սրահները և Tetta Kids հայկական բրենդը: Նրանց լավագույն look-երը ներկայացրեցին փոքրիկ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած մոդելները: Նրանք նախագծի շրջանակներում դեֆիլեի դասընթացներ էին անցել սիրված մոդել Մարիկա Թունյանի մոտ Cataleya Wellness Club-ում և հիանալի ներկայացան:
Փոքրիկ մոդելների գեղեցիկ վարսահարդարումը և նուրբ դիմահարդարումը ապահովել էին HermiNa գեղեցկության սրահի հմուտ վարպետները:
Ցուցադրության բացումը արվեց Mommy խանութ-սրահի ,,Ցտեսություն Ամառ,, հավաքածուով՝ վերջին անգամ ցուցադրելով վառ, գունավոր ամառային լուքեր, որին արդեն հաջորդեցին Choupette խանութ-սրահի բազմազան և շատ յուրահատուկ դպրոցական լուքերի ցուցադրությունը: Այս ամենը համեմվեց նաև Megasport խանութ-սրահի սպորտային տեսականու ցուցադրությամբ և եզրափակվեց Tetta Kids հայկական բրենդի ցուցադրությամբ, որը իսկապես հիացրեց բոլորին:
Միջոցառումը իրենց ելույթներով ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգիչ- երգչուհիներ Միլլին, Էրիկ Զաքյանը, Վիկտորյա Բալբուչակյանը, Էլինա Չոլախյանը: Միջոցառումը վարեց Կարեն Օհանյանը:
Բոլոր մասնակից մոդելները ստացան նվեր քարտեր Երևան Մոլի Նավապետ Քիդի Գանձերի կղզիի կողմից , իսկ մայրիկները՝ մեկամսյա մարզասրահի անսահմանափակ աբոնեմենտ Cataleya Wellness Club-ի կողմից:
Ցուցադրության վերջում տեղի ունեցավ վիճակահանություն և հաջողակները շահեցին նվերներ Hermitage ընկերության կողմից:
Կազմակերպիչներ՝ Ռուբինա Գրիգորյան և Կարմեն Ղազարյան:
{gallery height=115 crop=1 maxcount=305}event/2017/kidsfashionday1{/gallery}