Վերջերս հաճախ ենք այցելում 2016-ի լավագույն կանացի վելնես ակումբ ճանաչված Cataleya Wellness Club, քանի որ այն միշտ հանդես է գալիս ինչ որ հետաքրքիր նորամուծություններով: Այս անգամ էլ հրավիրված էինք ակումբի ներսում հատուկ Make up Room-ի բացման փակ արարողությանը. #Paparizou Make up: Ի դեպ, ինչպես զրույցի ընթացքում ճշտեցինք #Paparizou-ի հիմնադիր դիմահարդար Իզա Պապարիցուից, նա մոտ 8 տարի է արդեն աշխատում է տարբեր հեռուստաընկերություններում և գեղեցկացնում է մեր սիրված հեռուստանախագծերի դեմքերին, մասնավորապես Արմենիա TV-ով հեռարձակվող: Նրանցից շատերը ներկա էին բացման արարողությանը, շատերն էլ ցավոք չէին կարողացել գալ և շնորհավորել իրենց սիրելի Make up artist-ին քաղաքից բացակայելու պատճառով: Երեկոն ավելի քան հաճելի էր. հարազատ դեմքեր, թեմատիկ քաղցր հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, շնորհավորանք-բարեմաղթանքներ…
Իսկ ինչ վերաբերում է Կատալեայի կողմից առաջարկվող նորամուծությանը, նշեմ, որ այն հայկական իրականություն է ներմուծում նոր հասկացություն՝ Beauty Brand House: GYM, SPA, էստթետիկ ոլորտում գերազանց թիմ ունենալուց բացի, նա ոլորտի լավագույն մասնագետներին առաջարկում է ընդգրկվել իր Beauty Brand House-ում՝ ունենալով իրենց անվանական տարածքը, կամ մասնաճյուղը: Հիշեցնեմ, որ Կատալեայում է գտնվում նաև Սոֆի Դևոյանի պարի դպրոցի մասնաճյուղը:
Դե ինչ, PaparazziLife-ը նույնպես շնորհավորում է Իզա Պապարիցուին և Կատալեայի տնօրինությանը և առաջարկվում հետևել մեր գեղեցիկ ֆոտոշարքին՝
{gallery height=115 crop=1 maxcount=203}event/2017/paparizou{/gallery}