Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ArmMod Fashion Show Together

ArmMod Fashion Show Together

Monday, 31 July 2017 09:12

Երեկ`հուլիսի 29-ին Գյումրիում նորաձևության տոն էր:

Գյումրիի պատմական Սև Ամրոցում առաջին անգամ տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի հերթական 7 -րդ մեծամասշտաբ Fashion Show –ն`,,Together,, անվանումով ` Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ներկայացվեցին ինչպես Գյումրիից Անուշիկ Սարոյանի, Դիանա Չալիկյանի, Մարինե Սողոյանի, Խանում Մադոյանի ,Արփինե Կարապետյանի, Ազնիվ Մուրադյանի, Քնարիկ Մշեցյանի, Միքայել Պողոսյանի , ինչպես նաև Հայկական Կարիտասի հագուստները, այնպես էլ Երևանի հայ երիտասարդ մոդելավորղների Հռիփսիմե Առաքելյանի, Անի Չիչոյանի, Սառա Վարդանեսյանի, Անուշ Մկրտչյանի, Նաիրուհի Գնդոյանի, Լուսին Մովսիսյանի, Թինա Անդրիսյանի հագուստները:

Ինպես նաև առաջին անգամ հայտարարվեց FC & ARMMOD Showroom –ի մասին, որը կգործի օգոստոսի 20–ից:

Հագուստները ներկայացրեցին Հայաստանի լավագույն մոդելները:

Ցուցադրությունը գեղեցիկ վարեցին ճանաչված և սիրված մոդելներ Նարե Զաքարյանը և Վարդան Մնացականյանը, ովքեր նաև փայլեցին որպես հաղորդավարներ:

Միշտ փորձելով նպաստել հայկականի տարածմանը, այս անգամ նախագիծը փորձել էր նպաստել նաև ներքին տուրիզմի զարգացմանը` միանալով,,ԱՐԻ ԳՅՈՒՄՐԻ,, կարգախոսին : Իսկ նախագծի գլխավոր նպատակը իհարկե նաև Երևանից դուրս `մարզերում ևս նորաձևության ոլորտը ընդլայնելն էր և տեղի տաղանդավոր մոդելավորողներին բացահայտելը:

Հյուրերի համար էլ հիանալի առիթ էր այցելել Գյումրի , մասնակցել Գյումրի քաղաքային տուրին և երեկոյան ներկա գտնվել ցուցադրությանը:

Ի դեպ ինչպես բազմիցս նշել ենք նախագիծը համագործակցում է AFD International Fashion Day-ի հետ, որը ամեն անգամ մեկ սկսնակ մոդելավորողի հնարավորություն է տալիս անվճար մասնակցելու Մոսկվայում կայանալիք շքեղ ցուցադրությանը: Չնայաց որ բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր էին և ընտրությունը շատ բարդ է եղել, բայց պետք է ընտրվեր մեկը:

Այս անգամ այդ հաջողակը Գյումրեցի երիտասարդ դիզայներ Դիանա Չալիկյանն է, ում շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ:

Ցուցադրությանը սիրով աջակցել են`

,,Գյումրի,, գարեջրի ընկերությունը

,,Sevan ,, ջրերի գործարանը

,, Տրանս Ակնթարթ,, ընկերությունը

Texart Print տպագրատունը

Հայտնի ոճաբան և վարսահարդար` Ժակ Թեքեյանը

Գյումրու Վանատուր և Ոսկե Ծիրան հյուրանոցային համալիրները

,,Davis Gym,, մարզասրահը

,,Sena,, լիմոնադները

,,Gyumri Tour,, տուրիստական ընկերությանը

Fashion Campus նորաձևության դպրոցը

Հայկական տեղեկատվական կենտրոնը

Դիմահարդարներ` Լիդիա Վասակյանը, Արփինե Հարությունյանը և Արուսյակ Կիրակոսյանը

 

{gallery height=115 crop=1 maxcount=352}event/2017/armmod/gyumritogether/together{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ