Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Parfums de Marly in Hermitage!!!

Parfums de Marly in Hermitage!!!

Friday, 28 July 2017 11:10

Hermitage-ն ինչպես միշտ տաբերվում է իր նիշային բույրերի ընտրության հարցում: Երեկ մենք ֆիքսեցինք, թե ինչպես պարֆյումեր Քվենթին Բիշի կողմից ստեղծված Delina օծանելիքը պաշտոնապես մուտք գործեց Hermitage խանութ-սրահ:Press-event-ի մուտքն արդեն իսկ բավական խոստումնալից էր. փակ միջոցառման համար ստեղծված ինտերիերը տրամադրում էր ներկաներին սպասվող անմոռանալի բույրը զգալու բացառիկ հնարավորության մասին: Կանանց աչքը շոյող պարզ վարդագույն սրվակն ասես իր գույնով էր վարակել ողջ սրահը. քաղցր հատընտիր հյուրասիրություն, վարդի թարմ թերթիկներ, անչափ հաճելի միջավայր, և բազում լրագրողներ, որոնք սպասում էին Delina բույրի բացահայտման իրենց բանաձևին: Եվ իրոք, այն ասես ծաղկային փունջ լիներ՝ նվիրված լուսաշող և զգայական կանացիությանը: Պարֆյումեր Քվենթին Բիշի կողմից ստեղծված Delina բույրը ներկաներիս թույլ տվեց մի պահ զգալ ֆրանսիայի Լյուդովիկոս 15-րդի շքեղությունը, Վերսալի ճոխությունը կառուցված ծաղկային ակորդի շուրջ, որտեղ գերակշռում է վարդը՝ միևնույն ժամանակ պարունակելով հովտաշուշանի և քաջվարդի նոտաներ: Զգայական փունջը պտտվում է այս ծաղիկների շուրջ, բայց այն նաև լի է առատ և հասուն մրգերով: Մշկընկույզով ընդգծված լիչիի, խավարծիլի և բերգամոտի եռյակը պարգևում է զորություն և աշխուժություն: Վանիլն ընդգծում է ստեղծագործության զգացմունքայնությունը՝ զուգորդվելով սպիտակ մուշկի և քաշմիրանի հետ: Ի վերջո փայտային նոտաներն ու խունկը խորասուզում են ստեղծագործությունը դեպի առեղծված. Parfums de Marly` https://www.facebook.com/parfumsdemarly/:

Վերին նոտաներ՝ Բերգամոտ, Մշկընկույզ, Խավարծիլ, Լիչի

Սրտի նոտաներ՝ Ծաղկի թերթեր, Թուրքական վարդի բնահյութ, Հաիթիի Վետիվեր, Խունկ, Մայրու փայտ

Հիմքի նոտաներ՝ Ամբրոքսան, Վանիլ, Քաշմիրան, Մուշկ

Ընտանքիը՝ Ծաղկային

Պարֆյումերը՝ Քվենթին Բիշ (Quentin Bisch)

Անմոռանալի Delina բույրը Ձեր մաշկի վրա զգալու համար կարող եք այցելել Մաշտոցի 9-ը՝ Hermitage Armenia… https://www.facebook.com/HermitageArmenia/:

 

{gallery height=115 crop=1 maxcount=218}event/2017/hermitage{/gallery}

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ