Փոքրիկների և նույնիսկ մեծերի կողմից ամենասիրված և ամենաուրախ տոնը հիշարժան դարձավ Երազ Այգում:
Հունիսի 23-ին` վաղ առավոտից, Այգին արդեն մարդաշատ էր: Իրենց այդքան սպասված տոնը նշելու էին եկել թե' մեծահասակներ, թե' փոքրիկներ` զինված Վարդավառը տոնելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Մանկական անհոգ ճիչեր, անկաշկանդ ոգևորություն և ծիծաղ, ջրելու և ջրվելու անհագ ցանկություն ու ջրցան մեքենաներ... ահա' թե ինչով էր երեկ առանձնանում Երազ Այգին: Այգուց ուղիղ միացումը կարող եք դիտել ահա այստեղ:
Հավատացե'ք` այս ձևաչափով Վարդավառ դեռ չէինք ունեցել: Հայկական այս ջրառատ և չափազանց զվարճալի տոնը էլ ավելի լիարժեք դարձնելու համար Երազ Այգին հոգացել էր մեծ կարևորություն ունեցող դետալների մասին: Այգի էր հրավիրվել քահանա Տեր Շմավոնը, ով, համաձայն հին հայկական ծիսակարգի, կատարեց վարդի թերթիկներով ծիսական ջրի օրհնություն: Այն չափազանց տպավորիչ էր ներկա գտնվող երեխաների համար, ովքեր մեծագույն հաճույքով և հետաքրքրությամբ մասնակցեցին արարողակարգին և քահանային հավասար արտասանեցին «Հայր Մերը»:
{gallery height=115 crop=1 maxcount=4}event/2017/vardavaryerazpark/03{/gallery}
Եվս մեկ շատ կարևոր փաստ, որի մասին կցանկանանք առանձնահատուկ նշել: Ողջ օրվա ընթացքում ջրոցին կազմակերպելու համար հատուկ մեքենաներով խմելու ջուր էր մատակարարվում Այգի` երեխաների անվտանգությունը ապահովելու նպատակով:
Իսկ օրվա գլխավոր անակնկալը երկար սպասեցնել չտվեց: Հատուկ Վարդավառի տոնի կապակցությամբ Երազ Այգին ջրային սղարան էր տեղադրել այգու մի հատվածում: Կցանկանանք նշել, որ այն իր տեսակով և չափերով առաջինն ու միակն է Հայաստանում: Իսկ անվտանգ սահելու համար երեխաներին անվճար տրվել էին ջրային փրկօղակներ: Սակայն ոգևորության ալիքը այնքան ուժեղ էր և վարակիչ, իսկ մինչև ոսկորները թրջվելու պատրաստակամությունը` այնքան մեծ, որ սղարանը բացվելուն պես բոլորը սկսեցին սահել առանց փրկօղակների:
Շնորհակալություն Երազ Այգուն այս հիասքանչ տոնը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Հասցե` Թբիլիսյան խճուղի 1/8, Երևան
Հեռ.` +374 98 74 03 30
{gallery height=115 crop=1 maxcount=140}event/2017/vardavaryerazpark{/gallery}